Երիտասարդն «Օդնոկլասսնիկի» կայքի միջոցով ծանոթացած կնոջ անձնագրով ապառիկ հեռախոս է ձեռք բերել - 5 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 5 » Երիտասարդն «Օդնոկլասսնիկի» կայքի միջոցով ծանոթացած կնոջ անձնագրով ապառիկ հեռախոս է ձեռք բերել
20:45
Երիտասարդն «Օդնոկլասսնիկի» կայքի միջոցով ծանոթացած կնոջ անձնագրով ապառիկ հեռախոս է ձեռք բերել

 Հայաստանի Հանրապետությունում դատարանները տարեցտարի ավելացնում են արդարացման դատավճիռները: Դատական դեպարտամենտի հրապարակած վիճակագրության համաձայն` 2013թ-ին մեր երկրում դատարանները 96 անձի նկատմամբ կայացրել են արդարացման դատավճիռ, մինչդեռ ընդամենը 6 տարի առաջ` 2008թ-ին, դրանց թիվը չի անցել 5-ը: Առաջխաղացումը, սակայն, նկատելի է եղել, քանի որ 2010-ին Հայաստանի դատարաններն արձանագրել են արդարացման 56 դեպք, 2011-ին դրանց թիվն ավելացել է 21-ով, իսկ հաջորդ` 2012-ին արդարացվել է 84 ամբաստանյալ:  2013թ-ին հերթական արդարացման դատավճռի արժանացած քաղաքացին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված, Իջևան քաղաքի բնակչուհի Նաիրա Հովսեփյանն է:  Նիստը նախագահող դատավոր Ա.Մկրտչյանը 2013թ-ի ապրիլի 25-ին հրապարակել է Հովսեփյանին արդարացնող դատավճիռ` վերջինիս ՀՀ քր. օր.-ի 333-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչելով անպարտ և արդարացնելով` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:  Համաձայն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` Նաիրա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել սուտ հաղորդում տալու համար: Իրականում Նաիրան ոստիկանությունում պատմել է, թե իբր անհայտ անձն իր անձնագրով և իր անվամբ ապառիկ վճարման կարգով վերցրել է ավելի քան 354 հազար դրամ արժողության «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս և հեռախոսահամար։  Նաիրա Հովսեփյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և նշել է, որ ինքը սուտ մատնություն չի կատարել: Նա դատաքննության փուլում ցուցմունք է տվել, որ 2012թ-ի ապրիլ ամսին, ճշգրիտ օրը չի հիշում, հեռախոսային խոսակցության միջոցով ծանոթացել է ոմն Դավիթ Հակոբյանի հետ: Վերջինս իրեն առաջարկել է գալ Երևան` պատճառաբանելով, որ ցանկանում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ից հեռախոս գնել, ինչի համար Նաիրայի օգնության կարիքն ունի: Նա պատմել է, թե իբր իրեն չեն վաճառում իր ցանկալի հեռախոսը, քանի որ այն տրվում է 25 տարին լրացած անձանց, իսկ իր տարիքը չի համապատասխանում:  Հակոբյանը տիկնոջը խոստացել էր որպես լավության փոխհատուցում`վերջինիս հեռախոս գնել, ինքն էլ համաձայնել էր: Հետագայում Դավիթի հրավերով եկել է Երևան, միասին գնացել «ԱրմենՏել»-ի մասնաճյուղերից մեկը, որտեղ աշխատակցին մոտեցել է Դավիթը և իր անձնագրով հեռախոս գնել: Ինքը կարծել է, թե Դավիթը հեռախոսի ամբողջ գումարը վճարել և գնել է այն, քանի որ ձևակերպմանը ներկա չի գտնվել, այլ միայն ստորագրել է ներկայացված փաստաթղթերը: Դրանից հետո Դավիթն իրեն խոստացած հեռախոսը չի գնել, փոխարենը տվել է ընդամենը 6 հազար դրամ` որպես ճանապարհածախս և նույն օրն էլ ճանապարհել Իջևան:  Նաիրա Հովսեփյանը «ԱրմենՏել»-ից ստացած գրությունից հասկացել է, որ ծուղակն է ընկել.  Որոշ ժամանակ անց Նաիրան «ԱրմենՏել»-ից գրություն է ստացել, որից հասկացել է, որ «վիրտուալ ծանոթը» հեռախոսը գնել է ոչ թե կանխիկ, այլ ապառիկ վճարման կարգով, ինչ արդյունքում էլ պարտք է գոյացել: Միայն այդ պահին է հասկացել, որ երիտասարդն իրեն խաբել է, ինքն էլ որոշել է գնալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և գրավոր հաղորդում տալ: Այնտեղ տիկինը ներկայացրել է, որ անհայտ անձը Երևանի «ԱրմենՏել»-ի գրասենյակում վճարել է շուրջ 70 հազար դրամ կանխավճար և իր անունից, իր անձնագրի պատճենով ապառիկ վճարման կարգով վերցրել է 354 հազար դրամ արժողությամբ «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս: Նա շեշտել է, որ այդ անձը խաբեությամբ իրեն պատճառել է զգալի չափով գույքային վնաս: Հաղորդման մեջ Նաիրան Դավիթ Հակոբյանի անունը չի նշել. հետագայում պատճառաբանել է, որ ընտանիք և ամուսին ունի, վախեցել է, որ այդ հանգամանքը կարող է իր անձնական կյանքի համար հետևանքներ ունենալ: Ինքը սուտ մատնություն չի կատարել, այդպիսի նպատակ չի ունեցել: Նաիրա Հովսեփյանը միաժամանակ նշել է նաև, որ Դավիթ Հակոբյանը նման եղանակով այլ անձանց ևս խաբել է:  Դավիթ Հակոբյանը դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել, որ 2012թ-ին սոցիալական կայքով ծանոթացել է Նաիրա Հովսեփյանի հետ: Շփման ընթացքում վերջինս իրեն ասել է, որ ամուսնացած է և ունի երեխաներ: Հեռախոսային խոսակցության ընթացքում Նաիրային առաջարկել է գալ Երևան, ում օգնությամբ պետք է հեռախոս «գներ»: Խոստացել է, որ մեկն էլ նրա համար կգնի: Մայիսի 10-ին ավտոկայանում դիմավորել է Նաիրային, միասին գնացել են «ԱրմենՏել»-ի մասնաճյուղերից մեկը, որտեղ նրա անվամբ, ապառիկ վճարման կարգով, 70 հազար դրամ կանխավճարով վերցրել է 354 հազար դրամ արժողության հեռախոս: Այնուհետև նշված բջջային հեռախոսը 230 հազար դրամով վերավաճառել է: Վաճառքից ստացված գումարով իրեն գնել է մեկ այլ ավելի էժան բջջային հեռախոս, իսկ Նաիրային խոստացած հեռախոսը չի գնել, միայն տվել է 6 հազար դրամ` որպես ճանապարհածախս:  Դատարանը որպես ապացույց դիտարկել է նաև դատաձեռագրաբանական փորձագետի եզրակացությունն ու «ՎիվաՍել»-ի վերծանումները.  Դատաձեռագրաբանական փորձագետի եզրակացության համաձայն` բջջային հեռախոսի ապառիկ գնման փաստաթղթերում ձեռագիր գրառումները կատարվել են Նաիրա Հովսեփյանի կողմից, որտեղ տվյալ անվան դիմաց ստորագրել է նա: Դատարանի կողմից այլ ապացույց է ճանաչվել նաև հեռախոսահամարների` «ՎիվաՍել» ընկերության տրամադրած վերծանումները: Պարզվել է, որ Հովսեփյանի և Հակոբյանի անձնական օգտագործման հեռախոսահամարները միմյանցից մի քանի անգամ և մի քանի րոպե տևողությամբ զանգեր են ստացել:  Դատարանը, վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, գտել է, որ Նաիրա Հովսեփյանը, ոչ թե սուտ մատնություն է կատարել, այլ ոստիկանության բաժնում պարզապես հայտարարություն է տվել իրականում իր նկատմամբ կատարված հանցագործության դեպքի մասին` առանց կոնկրետ անձի մատնացույց անելու: Չնայած նախաքննության փուլում արդեն մեղադրյալի կարգավիճակում գտնվող Հովսեփյանն իր ցուցմունքներում ժխտել է Դավիթ Հակոբյանին ճանաչելու, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ, այնուամենայնիվ դրանք սուտ մատնության հատկանիշներ չեն պարունակում և կրել են զուտ պաշտպանական բնույթ` ելնելով անձնական և ընտանեկան կարգավիճակից:  Դատարանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ դեպքի վերաբերյալ ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաև գործով վկա Դավիթ Հակոբյանը: Ինչպես երևում է քրեական գործի նյութերից, նախաքննության մարմինն առանց որևէ պատճառաբանության համապատասխան իրավական գնահատական չի տվել նաև Նաիրա Հովսեփյանի հաղորդման մեջ նշված հանցագործության դեպքին` այն մասին, որ խաբեությամբ իրեն պատճառվել է զգալի չափերի գույքային վնաս: Այդ կապակցությամբ նախաքննության մարմինը քրեական գործը խարդախության հանցակազմի հատկանիշներով հարուցված լինելու պայմաններում մինչդատական վարույթի ավարտման փուլում որևէ որոշում չի կայացրել:  Այսպիսով` դատարանը հանգել է այն համոզման, որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ չի հաստատվել Նաիրա Հովսեփյանի կողմից ուղղակի դիտավորությամբ սուտ մատնություն կատարելու հանգամանքը: Հետևաբար նրա արարքում բացակայում է հանցակազմը, ուստի պետք է ճանաչել և հռչակել նրա անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի (սուտ մատնություն) կատարման մեջ:

 

Բաժին: Odnoklassniki.ru | Դիտումներ: 1204 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 Rima • 21:20, 05.03.2014
xd [b][i][u] lavna
avatar
2 Anonymously • 17:27, 28.07.2015
xd 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9
ComForm">
avatar