ԵՐԵԽԱՆԵՐԻ 10 «ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ» ՀԱՐՑԵՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ - 9 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 9 » ԵՐԵԽԱՆԵՐԻ 10 «ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ» ՀԱՐՑԵՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
21:31
ԵՐԵԽԱՆԵՐԻ 10 «ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ» ՀԱՐՑԵՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բրիտանացի հետազոտողները կազմել են «մանկական հարցերի» վարկանիշային աղյուսակ, որոնցից ամենաշատն են վախենում ծնողները: Հարցմանը մասնակցել է 5-16 տարեկան երեխաներ ունեցող ավելի քան 2000 ծնող:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, պարզվել է, որ ծնողների համար ամենաբարդ հարցն է՝ «Ինչո՞ւ է Լուսինը երբեմն ցերեկը երևում»: Դրան հետևում են «Ինչո՞ւ է երկինքը կապույտ» և «Մենք երբևէ այլմոլորակայինների կհանդիպե՞նք» հարցերը:

Ամենագլուխկոտրուկային հարցերի հնգյակը եզրափակում են «Որքա՞ն է կշռում մեր մոլորակը» և «Ինչո՞ւ են ինքնաթիռները կախված օդում» հարցերը:

Այնուհետև հաջորդում են «Ինչո՞ւ է ջուրը թաց», «Ինչպե՞ս սյունակների բաժանել», «Ձմռանն ո՞ւր են կորչում մեղուներն ու թռչունները», «Ինչպե՞ս է առաջանում ծիածանը» և «Ինչո՞ւ են երկրագնդի վրա տարբեր ժամային գոտիներ գործում»:
Ծնողների կարծիքով՝ իրենց երեխաների այդ հարցերը գալիս են հեռուստատեսությամբ ցուցադրվող ուսուցողական հաղորդումներից:

Հարցվածներից շատերը խոստովանել են, որ երեխաների հարցերին պատասխանելու համար իրենք բավարար գիտելիք չունեն մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում:

Գիտնականները նշել են, որ ծնողների 26%-ը մշտապես այնպիսի զգացողություն են ունենում, թե իրենց երեխաները ավելի լայն պատկերացումներ ունեն մաթեմատիկայից և բնական գիտություններից, քան իրենք: Ծնողների կեսից ավելին դժգոհության զգացողություն է ունենում սեփական անձի նկատմամբ, երբ չի կարողանում պատասխանել երեխաների հարցերին:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1034 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 AnnaRM • 12:04, 10.07.2012
8 :8: 8 parioooooooor apoooooo:8:
avatar
2 NiNa • 12:04, 10.07.2012
9 9 9 9 xd
avatar
3 AnnaRM • 12:54, 10.07.2012
8 8 8 8 8 8 8 8 8 8 8 8
ComForm">
avatar