Երեւանը վաղուց կորցրել է իր դեմքն ու դիմագիծը - 8 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 8 » Երեւանը վաղուց կորցրել է իր դեմքն ու դիմագիծը
10:52
Երեւանը վաղուց կորցրել է իր դեմքն ու դիմագիծը

Lրագրողների հետ հանդիպման ժամանակ ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը հիշեցրեց, որ մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, այլ ոչ թե Հայաստանի «Էլիտար» Հանրապետություն: Երեւանի Հանրապետության հրապարակում առաջիկայում կառուցվելիք 7 հարկանի հյուրանոցի նախագծի մասին իրենց դժգոհությունը հայտնեցին ինչպես ճարտարապետը, այնպես էլ բնապահպանները:
«Ճարտարապետների միությունը միանշանակ դեմ է Հանրապետության հրապարակում նոր հյուրանոցի կառուցմանը: Մենք ոտնձգություն ենք կատարում ճարտարապետ Թամանյանի ժառանգության դեմ: Մյուս կողմից՝ հասկանալի չէ, թե ինչ քմահաճույք է այստեղ հյուրանոց կառուցելը, եթե կարելի է նույն ներդրումներով այն կառուցել Երեւանի արվարձաններից մեկում: Ազատ տարածություն չէ, ծանրաբեռնված է, քաղաքաշինական սխալ է այստեղ հյուրանոց կառուցելը: Բացի այն, որ կխեղաթյուրվի Հանրապետության հրապարակի տեսքը, սա կխանգարի նաեւ տրանսպորտի արդեն իսկ լարված շարժին»,- ասաց ճարտարապետ Սուխուդյանը:
Բանախոսները եւս մեկ անգամ կրկնեցին հայտնի այն արտահայտությունը, որ«Երեւանը երեւանցու համար չէ»: Այսինքն՝ երեւանցին ապրում է մի քաղաքում, որտեղ սնկի պես ամեն օր էլիտար շենքեր են բուսնում: Բուսնելուց բացի, հին շենքեր են ներկվում, եւ, ինչպես Սուխուդյանը նկատեց, դրանով իսկ քաղաքային իշխանությունները մազ են ներկում, բայց քաղաքի«օրգանները» հիվանդ են:
«Ըստ լեգենդի՝ Անին քանդվելուց առաջ բարոյալքվել է, քանի որ շահն է խոսել Անիում: Երեւա՛ն, Անին հիշիր ու մտածիր, արդյո՞ք գերեզման չես փորում քեզ համար»,- իր խոսքում ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:
Ըստ նրա՝ ներկայումս Երեւանի կենտրոնում գործում է 17 հյուրանոց, եւ 4 հյուրանոց էլ դեռ նախատեսվում է կառուցվել: «Ո՞րն է այս ամենի նպատակահարմարությունը,- հարցնում է բնապահպանը:- Մեր քաղաքը դրանց կարիքը չունի: Երեւանը էկոլոգիական աղետի առաջ է կանգնած, բարձրանում են նաեւ սեյսմիկ ռիսկերը, եւ վերջիվերջո, մարդկանց առողջությունն է վտանգի տակ դրվում: Մեզ դիմում են բազմաթիվ մարդիկ: Բակերի կառուցապատման ժամանակ քիչ է մնում՝ վերամբարձ կռունկները մտնեն բնակարաններ: Այս պահին փոքր կենտրոնի երեք բակերում կյանքի եւ մահու պայքար է. դրանք են` Կողբացի-Պուշկին, Նալբանդյան 104, Աբովյան-Սայաթ-Նովա եւ Աբովյան-Թումանյան բակերը»:
Կարինե Դանիելյանը եւս մեկ անգամ նշեց, որ իրենք թե՛ նախկին եւ թե՛ ներկայիս քաղաքապետերին առաջարկել են ստեղծել էկոլոգիական խորհուրդ: «Բայց մերժեցին: Մենք պահանջում ենք լսումներ: Սա արդեն համաքաղաքային խնդիր է: Վերջապես պետք է հաշվի առնվի բնակչության կարծիքը, թե՞ ոչ»,- հավելեց նա:
Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն էլ իր խոսքում նշեց, որ արդեն վաղուց կորցրել ենք Երեւանի դեմքն ու դիմագիծը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 752 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar