
Ներկայումս սմարթֆոնների շուկայում ձևավորվել է լիովին հստակ համակարգ: Ոլորտում Android-ը գլխավորում է, իսկ երկրորդ տեղում է iOS-ը և վերջապես, առաջատարների եռյակը եզրափակում է Windows Phone-ը: Հեղինակավոր Forbes ամսագրի մասնագետները համոզված են, որ արդեն երեք տարի հետո Microsoft-ի «զավակը գահընկեց կանի» iOS-ին երկրորդ հորիզոնականից: Փորձագետների կանխատեսումները առաջին հերթին հիմնված են Microsoft-ի բջջային պլատֆորմների աճի տեմպերի վրա: Վերջին տարվա ընթացքում Windows Phone-ի ղեկավարության տակ արտադրվող սմարթֆոնների վաճառքն ավելացել է 156%-ով: Համեմատության համար նշենք, որ Android-ի անալոգային ցուցանիշը կազմել է 51%, iOS-ինը` 25,6%: ios_w8_android Փորձագետները WP սարքավորումների վաճառքի համար պոտենցիալ շուկայի դերում տեսնում են զարգացող երկրներին: Այնտեղ Windows Phone-ի համար արդեն բավականին լավ դիրքեր են ձևավորվել, այդ ամենով հանդերձ iPhone-ը շարունակում է վատ վաճառվել: Բացի այդ, Microsoft-ը խոստանում է ամենատարբեր սարքավորումների համար թողարկել միացյալ պլատֆորմա, որը ծրագրավորողների համար կհեշտացնի խաչաձև հարթակի ծրագրային ապահովման ստեղծումը:
Մարիամ Ծատուրյան