Երդվում եմ - 20 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 20 » Երդվում եմ
22:37
Երդվում եմ
Մատնեմատս առնելով ոսկյա կլորի մեջ` երդվում եմ հնազանդ լինել քեզ ինչպես հաճո է վերում: Ես` դառնալով քեզ կին, ընդունելով քեզ ամուսին, երդվում եմ մինչև վերջին շունչս ապրել քո երջանկությամբ: Դու` ասելով «Տեր եմ», հայտարարվում ես ժամերիս ու րոպեներիս բնակիչը` հավերժ, հավիտենական: Մենք` հռչակվելով այր ու կին, դառնում ենք մի ամբողջություն, մի հոգի ու մի մարմին: Հոգիս լուսավոր է, ինչպես այն առավոտները, որ արթնանում եմ կողքիդ: Ժպիտս անկեղծ է, ինչպես այն համբույրները, որ նվիրում եմ քեզ: Աստված կամեցավ, որ կյանքս իր բոլոր թելերով կապեմ քեզ, այնպես կապեմ, որ քանդել հնարավոր չլինի: Ես սիրում եմ քեզ որպես ամուսին, ընկեր, հայր, եղբայր, աստված: Սիրում եմ արթնանալ լուսաբացին, նայել կողքս ու տեսնել, թե ինչպես խաղաղ քնած ես, ինչպես սիրելի ժպտում ես երազումդ, ձեռքդ բերում ու ինձ գրկում: Սիրում եմ այն բանի գիտակցումը, որ մենք ընտանիք ենք, այր ու կին: Սիրում եմ, թե ինչպես ես հարազատաբար դիմում ինձ, ինչպես ենք զրուցում այնպիսի թեմաների շուրջ, որոնք մինչ այսօր չէին կարող լինել: Սիրում եմ, որ երեկ, այսօր ու վաղը չենք բաժանվելու իրարից, որ չես ճանապարհելու տուն, որ տուն գնալիս չեմ կարոտելու քեզ, որովհետև հիմա մենք ապրում ենք մի տան մեջ, մեր ընտանիքում: Սիրում եմ, որ քո մասին մտածելիս սիրո կողքին հայտնվում է հոգատարություն: Սիրում եմ անգամ այն կենցաղը, որում ապրում ենք: Ես` քեզ կին, ընդունելով քեզ ամուսին, երդվում եմ սիրել քեզ այնպես, ինչպես այն օրը, երբ առաջին անգամ ասացի` սիրում եմ քեզ: Երդվում եմ լցնել հոգիդ ուրախությամբ, լինել ապավեն քեզ, լսել ու եթե ցանկանաս` խորհուրդ տալ, երդվում եմ ապրել քեզնով ու քո համար, մեր, իմ ու քո հանգստության, երջանկության, անհոգության: Երդվում եմ լինել կողքիդ, անգամ եթե աշխարհները հալվեն, երկինքները հոսեն, արևները մոխրանան, տիեզերնքները կորցնեն իրենց եզերքներն ու խենթանան: Երդվում եմ փնտրել ու գտնել քեզ, որքան էլ մոլորված լինես, երդվում եմ բռնել ձեռքդ ու հետ բերել այնտեղ, որտեղ մենք երջանիկ ենք: Երդվում եմ հավատալ քո ամեն տառին ու շնչին, ամեն քայլին ու որոշմանը: Երդվում եմ բացել մտքերիս ամրոցն ու քեզ այնտեղ թագավոր հռչակել: Երդվում եմ փշրել ու ջարդել ամենը, ինչ կտխրեցնի քեզ, փայփայել ու սիրել ամենը, ինչ քեզ կյանք կտա: Երդվում եմ քեզ կյանք տալ` մի փոքրիկ, ջերմ, անմեղ ու լուսավոր կյանք: Երդվում եմ լինել արժանի մտքերիդ, բառերիդ, արարքներիդ: Երդվում եմ…

ՍԻՐՈՎ ՁԵՐ ՆԱԶ☺

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 982 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar