Երբ ընկերդ բանակում է - 20 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 20 » Երբ ընկերդ բանակում է
23:13
Երբ ընկերդ բանակում է
Անին ու Գևորգը ծանոթացան համացանցում, հանդիպեցին իրականում և սիրահարվեցին: Նրանք երջանիկ էին. հաճախակի հանդիպում էին, զբոսնում, համբուրվում: Աստիճանաբար նրանց հարաբերությունները լրջացան: Սակայն օրերից մի օր Գևորգն Անիին ասաց անսպասելին. «Ինձ բանակ են տանում»: Աշխարհը կարծես փլուզվեց Անիի համար: Նա կանգնեց դժվար խնդրի առջև. ի՞նչ անել:Շատ աղջիկներ են բախվում նման խնդրի: Հեշտ չէ ընկերոջդ բանակ ճանապարհել ու երկու տարի սպասել: Նախ և առաջ պետք է հասկանալ, որ դա դեռ աշխարհի վերջը չէ. հազարավոր զույգեր բախվում են նման իրավիճակի: Այս դեպքում մենք` աղջիկներս, ընտրության երկու հնարավորություն ունենք. կամ սպասում ենք, որպեսզի տղան վերադառնա կամ ոչ: Երկրորդ տարբերակն ընտրող աղջիկներին չենք կարող մեղադրել, որովհետև նրանք գուցե հասկանում են, որ չեն կարողանալու այդքան երկար ժամանակ տղայից հեռու մնալ կամ վախենում են փոփոխություններից, որոնք տեղի կունենան տղայի հետ այդ երկու տարվա ընթացքում: Նրանք պատրաստ չեն այդպիսի լուրջ քայլի կամ էլ վստահ չեն իրենց զգացմունքների վրա:Միայն ուժեղ աղջիկները կարող են սպասել իրենց սիրած էակին բանակից: Այս երկու տարին հեշտ չեն անցնում ոչ աղջկա, ոչ էլ տղայի համար: Բանակը լավ առիթ է ստուգելու հարաբերությունների կայունությունն ու զգացմունքի ուժգնությունը, երկուսի հասունությունն ու համբերատարությունը: Ինչպես ասում էր ֆրանսիացի մի գրող` «Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար` քամին. թույլը մարում է, ուժեղը` բորբոքում»: Սիրած էակին սպասելու որոշում կարող են ընդունել միայն այն աղջիկները, ովքեր վստահ են, որ սիրում են ու բավականաչափ ուժեղ են: Անգամ ամենաուժեղ աղջիկները, սակայն, ապահովագրված չեն ժամանակավոր հուսահատություններից ու թուլություններից, երբ թվում է, որ այլևս ուժ չկա:Եթե ընկերդ բանակում է, դա դեռ չի նշանակում, որ կյանքդ կանգ է առել, և միակ բանը, որ այժմ պետք է անես, նստելն ու նրան սպասելն է: Կյանքը շարունակվում է, միայն այն տարբերությամբ, որ այժմ նա քեզնից հեռու է: Այո, դժվար է, բայց ոչինչ չես կարող անել: Եթե ընտրել ես նրան սպասելը, ուրեմն պետք է հասկանաս, որ ձեր հարաբերությունները թևակոխելու են մի նոր ու ավելի հասուն փուլ: Այն, ինչ արել կամ ասել ես նախկինում, այժմ կարող են վնասել ձեր շփմանը, հասկացվել այլ կերպ կամ ընդհանրապես չհասկացվել: Չզարմանաս, եթե ընկերոջդ պահվածքում նկատես այնպիսի բաներ, որոնք նա նախկինում չէր անում: Բանակը փոխում է տղաներին. նրանց ավելի դյուրագրգիռ ու կոպիտ է դարձնում: Ուստի պետք է այնպես անես, որպեսզի երկուսդ էլ ձեզ լավ զգաք: Ցավոք երկու տարվա ընթացքում հանդիպումները հաճախակի չեն լինում, և շփման միակ ձևը մնում է հեռախոսը: Հեռախոսային զրույցներից շատ բան է կախված. չէ՞ որ այժմ միմյանց չեք տեսնելու, միայն լսելու եք: Գոյություն ունեն պարզ կանոններ, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի ասել կամ անել, երբ հեռախոսով եք շփվում: Եվ այսպես`1. Եթե նախկինում քեզ հաճույք էր պատճառում չնչին ֆլիրտ անելով խանդեցնել ընկերոջդ, ապա այժմ ստիպված ես մոռանալ դրա մասին: Բանակում տղաների հնարավորությունները շատ սահմանափակ են. նա չի կարող ամեն րոպե զանգել քեզ կամ տեղեկանալ քեզնից: Ուստի եթե չես ուզում վշտացնել ընկերոջդ, ավելի լավ է զերծ մնաս նրան նյարդայնացնող պատմություններ պատմելուց:2. Շատ հաճախ կարոտի անսահման զգացում ես ունենալու, քեզ թվալու է, թե այլևս չես կարող առանց նրա: Բայց ոչ մի դեպքում պետք չէ զանգել նրան ու արտասվել, նվնվալ, թե որքան ես կարոտում նրան: Միևնույն է` նա չի կարող գալ քեզ մոտ: Արդյունքում երկուսիդ տրամադրությունն ընկնելու է: Փոխարենը կարող ես հաճախ խոսել քո զգացմունքների մասին, ասել, որ օրվա ընթացքում մտածել ես նրա մասին, հիշել միասին անցկացրած օրերն ու խոստովանել, որ հավատում ես, որ ապագայում շատ ավելի գեղեցիկ պահեր եք ունենալու:3. Բանակային կյանքի մանրամասները աղջիկներին այդքան էլ հետաքրքիր չեն, բայց երբեմն արժե նրան հարցնել, թե ինչպես է ընթանում նրա ծառայությունը: Նա ինքը շատ մանրամասնություններ չի պատմի, բայց մի սահմանափակվիր «պարզ է» ասելով. որոշ ընդհանուր հարցեր տուր, գովաբանիր նրան, երբ նա պատմում է, որ այս կամ այն վարժությունը լավ է կատարել, բայց զգույշ չափը չանցնես ու խոսքդ չվերածվի շողոքորթ ճառի:4. Երբեմն փոքրիկ վիճաբանությունները ցանկալի են: Մի՛ վախեցիր արտահայտել կարծիքդ, եթե անգամ այն չի համընկնում ընկերոջդ կարծիքի հետ: Բայց պետք չէ անցնել վիրավորանքների, հեռախոսն անջատել ու օրերով չխոսել նրա հետ: Նախկինում գուցե այդպիսի վեճերից հետո բարիշելն ավելի հաճելի էր լինում, բայց հիմա նա չի կարող գալ քեզ մոտ, գրկել ու համբուրել. փոխարենը երկուսդ էլ կտանջվեք անելանիության զգացումից: Վեճերը ցանկալի են, երբ դրանք մեղմ են ու առանց սուր զգացողությունների:5. Ապագայի մասին խոսակցությունները հաճելի են, բայց պետք չէ բարձրաձայնել ձեր ապագա հարսանիքի ու երեխաների մասին, եթե նա ինքը չի բացել այդ թեման: Նման խոսակցություններով կարող ես ճնշել սիրեցյալիդ ու ձեր ապագայի հանդեպ նրա մոտ բացասական զգացումներ առաջացնել: Եթե նա ինքը սկսի խոսել, թե երբ եք ամուսնանալու, քանի երեխա եք ունենալու կամ թե որտեղ եք գնալու ամուսնական ճանապարհորդության ժամանակ, կարող ես ակտիվորեն մասնակցել զրույցին:Երկու տարին բավականին երկար ժամանակ է: Ի՞նչ անել այդ ընթացքում: Միայն սովորական առօրյան բավական չէ ուղեղը զբաղեցնելու համար: Ամռանն ավելի վատ է, որովհետև չկան սովորական դարձած անելիքներն ու շատ օրեր ես անցկացնում պարզապես ոչինչ չանելով: Առաջարկում ենք ժամանակն ու միտքը զբաղեցնելու մի քանի տարբերակ: Մնացածը ինքդ կարող ես որոշել. չէ՞ որ մենք` աղջիկներս հնարամիտ ենք:1. Օրագիր պահիր: Վերցրու մի մեծ ու գեղեցիկ տետր ու այնտեղ ամեն շաբաթ գրանցիր, ինչ նորություններ կան, ինչ ես զգում, ինչպես են ընթանում ձեր հարաբերությունները: Կարող ես գրել այն արտահայտությունները, որոնք նա ասել է խոսակցությունների ժամանակ: Պատկերացնու՞մ ես` որքան նա կուրախանա, երբ երկու տարի հետո, երբ նա վերադառնա բանակից, նրան հանձնես օրագիրդ:2. Ձեր խոսակցությունների ընթացքում նա հաճա՞խ է շեշտում ձեր ապագայի մասին: Ուրեմն ճիշտ ժամանակն էուտեստներ պատրաստել սովորելու համար: Երկու տարվա ընթացքում բավականին հմտացած կլինես ու նրան կզարմացնես խոհարարական քո տաղանդով: Բոլոր ուտեստների բաղադրատոմսերը կարող ես գրանցել հատուկ խոհարարական գրքույկում և այն հետագայում օգտագործել:3. Կարող ես սկսել սպորտով զբաղվել: Հաճախիր մարզասրահ, լողավազան, պարի, ֆիթնեսի և երկու տարի հետո զինվորիդ կզարմացնես քո կատարյալ մարմնով:4. Համաշխարհային իրադարձությունների մատյան պահիր: Հետևիր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, գրանցիր ամենակարևորները և վերջում պաշտոնապես նրան հանձնիր մատյանդ: Նա ուրախ կլինի տեղեկանալ այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել նրա բացակայության ընթացքում:Եվ պարզապես լավատես եղիր: Թող ձայնդ լսելիս նրա տրամադրությունը բարձրանա, թող նա ինքը ցանկանա կիսվել քեզ հետ իր դժվարություններով, խնդիրներով: Եղի՛ր համբերատար, հանդուրժող, նուրբ ու կանացի: Ժամանակակից աղջիկներն ուժեղ են և հաղթահարում են ամեն դժվարություն J

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1284 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 4.5/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar