Երբ մտածում ես, որ ամեն-ինչ կորած է - 9 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 9 » Երբ մտածում ես, որ ամեն-ինչ կորած է
19:00
Երբ մտածում ես, որ ամեն-ինչ կորած է

Բայց սա ճիշտ չէ... Երբեք ոչինչ չի կորչում այլ մի վերջից մի նոր սկիզբ ես սկսվում: Կյանքն է այդպիսին: Դու չես կարող հենց հիմա որոշել և երեկոյան գնալ ու այդ դրվածքը փոխել: Այն կդիտվի խենթություն, ուղեղի ոչ լիարժեքության դրսևորում կամ շրջապատում ամենակարողի կոչումի ինքնահաստատում: Երկու օրենք.. Երբե՛ք չհանձնվել Մի՛շտ հիշել առաջին օրենքի մասին Արդեն համացանցում շատ է տարածվել այս օրենքներին հետևող մարդկանց բազմությունը, ովքեր գիտակցաբար մոտենալով սրանց, կարողանում են իրական կյանքում պայքարել ցանկացած հարցի դեմ: Պայքարել ոչ միայն ինքնահաստատման այլ նաև ներանձնային հոգեվիճակը լիովին արտահայտելու համար: Բայց դա այդքան էլ հեշտ չէ: Ստիպել քեզ պահել այնպես, որ դիմացիններդ վախենան կամ շողոքորթեն՝ ճիշտ չէ, միայն թույլի մոտեցումն է դա, որն էլ ժամանակի ընթացքում, սխալ դրսևորման հետևանքով, ստեղծում է դեբատներ: Համոզված եմ, որ շատերի հետ է պատահել, երբ ինչ- որ մեկը կամ ինչ- որ բան կյանքում սկսում է խանգարել, առաջանում է մի հոգեվիճակը, որը ստիպում է քեզ չապրել և որին ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ես ձգտում՝ սկսելով մոռանալ քո սեփական -ԵՍ-ի մասին: Երբ թույլ ես լինում, չես կարողանում պայքարել, գտնել կյանքի մի նոր հետաքրքիր իմաստ, ապա պարտվում ես և վերածվում մի մարդու, ով միայն կարողանում է հարվածներ ստանալ կյանքից: Ամեն դեպքում ռեալ նայելով կյանքին կհասկանաս, որ կյանքը այդքան էլ դաժան չէ, որքան էլ որ դժվար լինի ապրելու ցանկությունը: Ուղղակի մարդիկ են տարբեր, ովքեր չեն կարողանում իրենց դրսևորել, քանի որ չունեն ճիշտ զուգընկեր, ճիշտ դատող մի անձնավորություն, ով կասի, որ մարդիկ միաժամանակ ուրախ և տխուրել են լինում, երջանիկ և դժբախտ, միայն պետք է պայքարել քո հոգու հանգստության համար իսկ մնացածը ի վերուստ է տրված:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 654 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar