Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը... - 30 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 30 » Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը...
01:12
Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը...

Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը անկախ իր կամքից բարձրանում և իջնում է : Այս ամենը տեղի է ունենում մի քանի վայրկյանի ընթացքում, այնուամենայնիվ դա վստահելի նշան է, որ դու դուր ես եկել նրան: Այս ժեստը գործում է գրեթե բոլոր տարիքի, ռասսաների , սոցիալական պատկանելության տղամարդկանց պարագայում: Եթե դու դուր ես եկել տղամարդուն նրա շրթունքները ենթագիտակցաբար մի փոքր բացվում են, սա բնական զարմանք արտահայտող ռեակցիա է : Ինչպես սա այնպես էլ վերը նշված նախորդ կետը նրա դեմքին բարեհամբույր տեսք են հաղորդում: Քո ուշադրությունը գրավելու փորձերը կարող են տարբեր կերպ արտահայտվել: Որոշ տղաներ սկսում են աղմկել` բարձր ծիծաղել բուռն ժեստեր անել: Իսկ որոշներն էլ հակառակը կարող են լուռ առանձնանալ իրենց ընկերներից : Այս ամենը արվում է նրա համար, որպեսզի դու տեսնես և գնահատես նրա անհատականությունը: Նա քո ներկայությամբ կսկսի ուղղել փողկապը, վերնաշապիկի օձիքը, ժամացույցը, գոտին և այլն: Թարգմանաբար այս ժեստը նշանակում է "Ես ուզում եմ լավ տեսք ունենալ հենց քեզ համար": Կամ նա կարող է մազերը ուղղել, այս ամենը ինքնաբերաբար է ստացվում:Սա գրեթե 100 տոկոսանոց փաստ է , որ դու հետաքրքրում ես նրան և նա փորձում է լավագույնս դրսևորել իրեն: Ձեր խոսակցության ժամանակ նրա ունքը շարունակում է թեթևակի բարձրացված մնալ ու դեմքին զարմացած արտահայտություն հաղորդել, սա լավ նշան է և նշանակում է որ դու հետաքրքիր ես նրա համար: Խոսակցության ժամանակ նա կանգնում է ուղիղ և մի փոքր ուղղված դեպքի քեզ , նրա մկանները լարված են և նա փորձում է իր մարմինը ցուցադրել բոլոր շահավետ կողմերով: Սա ցույց է տալիս նրա ուշադրությունը քո հանդեպ: Նա անամոթաբար հայացքը չի կտրում քեզնից կամ հասկացնում է քեզ, որ դուր ես գալիս նրան, կարճ ասած այնպես է նայում, որ դու նկատես իր հայացքը: Նա կանգնած է ոտքերը լայն բացած ձեռքերը գոտու վրա կամ, ավելլի ներքև գոտկատեղի շրջանում: Այսպես նա շեշտում է իր ինքնավստահությունը: Նա սկսում է խաղալ հագուստի կոճակների, ժամացույցի կամ այլ աքսեսուարների հետ: Ներվային շարժումներ է անում : Սա նշան է որ քո ներկայությամբ նա խառնվում է իրար: Այսինքն` դու նրան դուր ես գալիս: Եթե դու դուր ես գալիս նրան նա կփորձի հնարավորինս մոտ նստել քեզ կամ երբ ոտք ոտքին է դնում , վերևի ոտքը ուղղված կլինի դեպի քեզ: Քո հետ խոսելուց նա սկսում է շփել ճակատը, անընդհատ շփում է դեմքը: Բանն այն է, որ երբ մենք հուզվում ենք մեր մաշկը շատ զգայուն է դառնում և դա մեզնից կախված չէ: Ուշադիր եղեք սա շատ խոսուն ժեստ է: Երբ դուք միասին քայլում եք նա ձեռքը դնում է քո ուսին կամ մեջքին, սա նշանակում է որ նա չի ուզում քեզ կորցնել և պաշտպանել: Նա քեզ է տալիս իր վերնազգեստը, պիջակը և այլ...այս ժեստը շատ բանի մասին է խոսում "դուք նրա կինն եք և այն ինչ նրան է պատկանում նաև քոնն է" : Դժվար թե գտնվի մի այնպիսի տղամարդ, որ քո ուսին տեսնելով ուրիշի պիջակը ուրախանա: Եթե նույնիսկ դուք շատ եք մրսում չարժե օգտվել ուրիշ տղամարդու օգնությունից եթե իհարկե չես ուզում խանդ առաջացնել նրա մոտ: Բայց սա արդեն այլ թեմա է :


 hogebanutyun.weebly.com

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 662 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 4.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar