Երբ գալիս է սերը… - 14 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 14 » Երբ գալիս է սերը…
23:00
Երբ գալիս է սերը…

Երբ գալիս է սերը սկսում ես ապրել այլ կերպ:Ամեն օր գլուխդ բարձին դնելիս և աչքերդ փակելուց առաջ շնորհակալություն ես հայտնում ճակատագրին,որ նա կողքիդ է…Քեզ թվում է ,թե հեքիաթում ես…Ու ամենահաճելին էլ այն է,որ առավոտյան աչքերդ բացում ես ու հասկանում,որ գտնվում ես նույն հեքիաթում…Երբ գալիս է սերը նախկինում սիրո գոյության մասին հարցականներն ու կասկածները վերանում են:Վերանում են նրա հայտնվելուն պես:Երբ սիրում ես,բոլոր ծրագրերդ կառուցում ես նրա հետ:Բոլոր ճանապարհներդ տանում են դեպի նա:

Երբ գալիս է սերը….գալիս են նաև sms-ները:Անհամբեր սպասում ես նրա sms-ներին, տխրում`չստանալով:Ու ժպտում`կարդալով նրա անունը…Նույնիսկ երբ նա խանգարում է քունդ…Երբ գալիս է սերը`գնահատում ես իրական արժեք ունեցող  նվերները:Սկսում ես գիտակցել ,որ նա է քեզ տրված նվերը, ամենամեծ ու անգին նվերը:Երբ գալիս է սերը`քաղցրանում է կյանքում ամեն ինչ…Ու այդ քաղցրության մեջ չես զգում դառնությունը ամեն տեսակի:

Երբ գալիս է սերը,սկսում ես հոգ տանել նրա առողջության մասին…Երբ գալիս է սերը գալիս են նաև վեճերը…Վիճում ես,հետո հիշում ու ծիծաղում:Ու հասկանում ես,որ….…որ բառերը երբեք չեն կարող արտահայտել այն ինչ զգում ես ու ակամա պարզելով թևերդ ասում ես.
-Սիրում եմ քեզ այ էսքան…Ու գիտակցում ես,որ ապրում ես,որովհետև սիրում ես և սիրում ես`դրա համար էլ ապրում ես…

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1271 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
-1Spam
1 RIPI • 12:08, 29.01.2012
SIRELUC LAV BAN 4KA SHAT LAV ZGACMUNQA ET SER ASAC@.MENQ DRANOVENQ APRUM
avatar
2 lilo • 15:59, 30.01.2012
[color=red] ser ser ser
ComForm">
avatar