Երբ ես ես եմ… - 8 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 8 » Երբ ես ես եմ…
16:20
Երբ ես ես եմ…

Շենքի կտուրին եմ: Հանգիստ այնպես, ինչպես հաճախ չեմ լինում: Մենակ քաղաքից բացվող տեսարանի ու ինքս ինձ հետ: Երկար էի ուզում գնալ, բայց չէր ստացվում:

Այսօր ստացվեց: Ստացվեց հանկարծակի, շատ պատահական իրադարձությունների պատճառով: Ստացվեց առանց պլանավորելու: Վեր կացա անկողնուցս, որի վրա այնքան անփույթ փռվել էի՝ նեղված ինքս ինձանից, <<մարդկանց>> շատությունից: Նեղված տիրող իրավիճակից ու այն պայմաններից, որին դեր երկար պիտի դիմանամ:

Վերցրի համակարգիչս, արագ արտբերեցի մի քանի բառ, որոնց իմաստն այնքան էլ հասկանալի չէր դիմացիններիս ու արագ դուրս եկան տանից: Անփույթ նետված բառերս երևի ստիպել էին հարազատներիս մտածել իմ վարքի ու ասածս անհասկանալի նախադասության մասին:

Բայց ինչևէ: Թողնեմ հարազատներիս խոհերն իրենց տեղերում: Դրանց անդրադառնալ չեմ ցանկանում:

Ահա դրսում եմ: Նպատակս որևէ մենակ, հանգիստ, կանաչ կամ կանաչին մոտ տեղ գնալն էր: Չգիտեմ ինչու իջա մետրո: Ճանապարհին մեկի կարքը զգացի: Հարազատ մեկի, ով կդիմանար քմահաճույքներս, ցանկություններիս, ով ինձ հետ կլիներ ու կլսեր այն, ինչ մեկա մեջս չէի կարողանալու պահեի: Գիտեի ով էր այդ մեկը: Զանգեցի ու հանդիպեցինք:

Հիմա այս բարձունքում միասին ենք: Նա խոսում է, ցանկանում հասկանալ մռայլությանս պատճառը:

Հաճախ չեմ այսպիսին, մանավանդ, երբ իր հետ եմ: Դրա համար էլ տարօրինակ էր պահվածքս: Սկզբում խոսում էր, անընդհատ փորձում էր ցրել հոգուս վրա կուտակված սև ամպերը: Վերջապես հաջողվեց: Հիմա լիակատար զգում եմ բարձրության հաճույքը: Հիմա ես քաղաքինն եմ, ավելի ճիշտ դատարկությանը: Իսկ այդ դատարկությունն էլ իմն է: Այնքան սիրելի դատարկությունը, որ հաճախ կարող է ստիպել հիմար երևալ, ծիծաղելի, դատարկ կամ անհետաքրքիր: Հիմա մենք միասին ենք: Ես և նա:

Վայելում եմ. ագահորեն կլանում եմ մաքուր օդը: Ներքևում արագ- արագ լուսաֆոռի տակ կանգնող մեքենաները ծիծաղելի են: Ինչից են շտապում, ինչից են փախչում: Վերևից թվում է, թե իրենք իրենցից կամ կյանքից են փոխչում: Թաղել են իրենց գործի, պռոբլեմների մեջ ու մոռացել են սեփական ցանկությունների մասին:

Ճանապարհի եզրերին տնկված ծառերը ծիծաղում են : Օրորելով ճյուղերն ասես ասում են, որ կյանքից ոչինչ չես վերցնելու հետդ: Շտապելը պետք չունի, եթե չկա սիրող մարդ, եթե չկա մեկը, ով քեզ կհասկանա, ով կփարվի քեզ այնպես, ինչպես իրենք ճյուղերն են միմյանց փարվում: Եվ իրավամբ, քամուց էր, կամ ծառերն միմյանց իսկապես այդքան շատ են սիրու. ճյուղերը գգված էին: Կարծես ուզում էին շոյել, տաքացներ միմյանց:

Հիմա ես հանգիստ եմ, այնքան թեթև: Թողել եմ պռոբլեմներս, զգացմունքներս դրսում, երթուղայինի մեջ, մետրոյում, տանը, բայց ոչ այս բարձրության վրա: Այստեղ ես հանգիստ եմ:

Նստել եմ կտուրի ժանգագույն երկաթների վրա ու դուրս եմ նայում, նայում են անհունը անհայտությունը, երևակայությունը տանող ուղղությամբ: Նայում եմ կյանքի ուղղությամբ:

Հասկացա, վերջապես հասկացա, որ պետք է խոսեմ: Բառերն իրար հերթ չէին տալիս: Արագ-արագ դուրս էին թռչում բերանիցս: Պատմում էի, կիսվում, ուզում էի թոթափել հոգուս վրա ծանրացածը: Ուզում էի լինել ԵՍ ( ոչ թե անհատականություն այն լինել Աիդա)՝ զերծ ամեն դիմակներից ու ձևականություներից:

Ահա և ես եմ: Սահմանափակ ժամանակում մեկ անգամ լիակատար հանգստություն վայելելը իրավամբ հաճույք է: Հաճույք որից դժվարանում եմ հրաժարվել: Դժվարանում եմ, երկմտում եմ իջնեմ ցած թե չէ: Մի պահ չի ուզում գնալ, կարծես տուն էի եկել, եկել էի իմ տուն: Բայց հանկարծ հիշեցի պարտականություններիս մասին: Հիշեցի ու… արդեն կիսված մռայլությունն ինձ կրկին պարուրեց:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1055 | Ավելացրեց: qohamar | Գնահատական: 4.2/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Anka97 • 19:22, 08.01.2013
apres,hacheli er kardal@ 9 9 9 9 9
ComForm">
avatar