Երբ արդեն ուշ է ժամանակը հետ բերելու համար - 29 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 29 » Երբ արդեն ուշ է ժամանակը հետ բերելու համար
07:54
Երբ արդեն ուշ է ժամանակը հետ բերելու համար

Գարունն իր առեղծվածային գույներով պատել էր բնությունը: Օդը պարզ ու ջինջ էր` մանկան արցունքի պես: Ցերեկային այդ ժամին Աննան դուրս էր եկել վայելելու գարնանային հրաշքները` ծաղկած ծառերն ու երփներանգ ծաղիկները, սիրահար զույգերի ժպիտները: Սիրահար զույգեր… Աննա հիշեց իր սերը, որից հրաժարվել էր անիմաստ վախի պատճառով: Նա վախենում էր ժամանակակից երիտասարդներից, իր սիրելիից, նրանից, թե ինչպես կձևավորվի իր ապագան, արդյոք կլինեն նրանք միասին, թե ոչ: Երկու տարի էր անցել նրանց բաժանումից: Աննան այդ օրը գնաց այնտեղ, ուր հաճախ էր հանդիպում նրան. մի գեղեցիկ այգի էր` շատրվաններով ու բազում ծառ-ծաղիկներով: Աննան նստեց իրենց նստարաննին ու հիշեց այն ամենն, ինչ եղել էր իր կյանքում` առաջին հանդիպում, սիրո խոստովանություն, առաջին ծաղիկներ… հիշեց, թե ինչպես Արամը (այսպես էին նրան կոչում) Աննայի ծննդյան օրը մի գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց Աննային, իսկ վերջինս ամաչեց և անգամ շնորհակալություն չհայտնեց: Աննան ժպտաց իր ամաչկոտությունն ու երեխայությունը հիշելով: Ուզում էր վեր կենալ նստարանից, և… Հանդիպում… հայացքներ… թախիծ… ժպիտ… արցունքներ… կարոտ… -Անուլ, ինչպես ես,- զարմացավ Արամը: -Լա’վ, իսկ դու: -Շատ լավ, ապրես: Սկսեցին զրուցել, հիշել անցյալը…երկար զրուցեցին: Աննայի սրտում բոցավառվեց տարիներ անտեսված կրակը, սրտում հույս ծագեց, որ ամեն ինչ դեռ առջևում է…. Հեռվից երեխայի ձայն լսվեց. -Պապա’, ես մեղավոր չէի, նա ինձ հրեց,: -Ոչինչ Աննա ջան, մի’ լա (Արամը դստերն անվանել էր Աննա): Աննան նայեց Արամին, փորձեց ժպտալ, շոյեց երեխայի գլուխն ու լուռ հեռացավ…


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 2137 | Ավելացրեց: Lidul | Գնահատական: 1.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar