Երբ անցյալը իշխում է ձեզ... (Գաղտնիքներ և խորհուրդներ) - 29 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 29 » Երբ անցյալը իշխում է ձեզ... (Գաղտնիքներ և խորհուրդներ)
23:08
Երբ անցյալը իշխում է ձեզ... (Գաղտնիքներ և խորհուրդներ)

Երբեմն մենք շարունակում ենք անցյալի հիշողություններով ապրել, որովհետև ոչինչ չունենք ներկան <<լցնեու համար>>: ԻՆչպիսիˆն է իրավիճակը ձեր դեպքում... Փորձեք այն պարզել այս հարցերի միջոցով. Դուք գոհ եք կյանքից? Հաճախ եք հնարավորություն ունենում ուրախ երեկոներ անցկացնելու հաճելի մարդկանց հետ? Հաճախ եք ձեզ մենակ զգում կամ անկումային տրամադրություն ունենում? Հաճախ եք խուսափում կամ հրաժարվում նոր ծանոթություններից ու հարաբերություններից` վախենալով նախորդ անահաջող փորձերից? Վեր նշած բոլոր հարցերն իրենց մեջ խնդիրներ են պարունակում,որոնց հախթահարումը ձեզ կօգնի ազատվել հին սխալների ու անհաջողությունների բեռից: Ինչու ենք մենք փորձում ճնշել մեր զգացմունքները... Երբեմն` անձնական խնդիրները թաքցնելու համար, երբեմն` կարծելով, որ զգացմունքների արտահայտումը թուլության նշան է, հետևաբար դրանք խնամքով թաքցնում ենք, որ թույլ չերևանք: Պատահում է նաև, որ մենք ճնշում ենք մեր զգացմունքները, քանի որ կարծում ենք, թե դրանք հասուն մարդուն սազակն չեն, անտրամաբանական կամ ոչ պատշաճ: Շատերն էլ այն համոզմունքով են դաստիրակվել, որ մեծերը չպետք է լաց լինեն: Հատկապես տղաներին մանկության տարիներին հաճախ են հիշեցնում, որ միայն աղջիկները կարող են զգացմունքներ արտահայտել: Անցյալի ծանր ապրումները հաղթահարելու միակ միջոցը խնդիրը հասկանալն է: Պետք է մինչև վերջ անկեղծ լինեք իքներդ ձեզ հետ, չխուսափեք խնդրին սթափ մոտենալուց, անաչառորեն կարողանաք վերլուծել այնպիսի զգացմունքերը, ինչպիսիք են ատելությունը, ամոթը, մեղավորության զգացումը, կորստի զգացումը և այլն: Այս առումով շատ հարմար է ապրումները գրի առնել կամ, այլ կերպ ասած, յուրահատուկ << Կյանքի օրագիր>> պահելը: Ազատվեք ձեզ տանջող անցյալի հետապնդումներից` դրանց առջև դեմ առ դեմ կանգնելով և կառուցողական ու լավատեսական ճանապարհ ընտրելով: Հիշեք, որ մարդ արարածն ապրում է միայն մեկ ժամանակում, և դա ՆԵՐԿԱՆ է: Իսկ անցյալի սխալների բեռից ազատվելն օգնում է երջանիկ դարձնել ներկան:


 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 454 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar