Բոլորս էլ ունենք երազանքներ: Երազանքները լինում են տարբեր.մեկը երազում է մեծ տուն ունենալ ծովի ափին, մեկը երազում է իր իսկ ինքնաթիռով շրջագայել ամբողջ աշխարհում, իսկ մյուսն էլ ցանկանում է աշխարհի տարբեր անկյուններից նայել աստղերին և երազանք պահել:Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե որ քաղաքներն են հարմար ձեր երեազանքներն իրագործելու համար: Մի անհանգստացեք: Ամերիկայի թղթակիցները վաղուց արդեն մտածել են ձեր փոխարեն: Ըստ ամերիկացիների՝ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը Փարիզն է, որը հայտնի է շքեղ Էֆելյան աշտարակով: Երկրորդ տեղում է գտնվում Վանկուվեր քաղաքը: Վանկուվերը գտնվում է Կանադայում: Այն հայտնի է իր կանաչապատ այգիներով: Իսկ, վերջապես, երրորդ տեղում է գտնվում Սիդնեյը: Մեզ բոլորիս հայտնի է Սիդնեյի Օպերայի թատրոնը: Սիդնեյում գտնվող Բոնդի լողափում դուք կարող եք կառուցել ձեր երազած տնակը: