Երազանք դարձած... - 25 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 25 » Երազանք դարձած...
14:38
Երազանք դարձած...

 Այսօր հոգեհանգստի օր է: Այսօր ես թաղեցի երազներս ու որոշեցի այլևս բարձրաձայն չհիշել դրանց մասին: Թաղեցի այնտեղ, որտեղ նրանք կյանք ստացան, թաղեցի նրանց կողքին, ովքեր հաղթեցին: Ո՛չ երազներս կան, ո՛չ հոգիս: Նրանք միասին մահացան: Համոզված եմ, որ իմ անմեղ երազը դրախտ ընկավ, իսկ հոգիս թող այրվի դժոխքում: Երազ սպանելը կյանք խլելուց սարսափելի է: Ու սարսափում է ուղեղս իմ անհոգի մարմնից: Անհոգի դարձրած մարմնից: Կռվում եմ` ինքս ինձ հետ: Մատներս դողում են` ուղեղս արգելել է նրանց այսպիսի տողեր գրել: Առանց արևի ուղեղի հրամաններն անտեսվում են: Արև չկա: Արևս հողի տակ թողեցի` երազներիս մոտ: Աշխարհում ամենից քիչ կուզենայի երազներս առանց արև տեսնել: Իսկ հիմա, երբ հոգեհանգստի եկած երազները վաղուց գնացել են, ցանկանում եմ բացել գերեզմանը, մխրճվել մեռած երազների գերեզմանի մեջ ու մահանալ` երազ դարձած: Հերիք է: Գնում եմ գերեզմանից: Թե ուր` չգիտեմ, արև չկա, չեմ տեսնում ոչինչ, քայլում եմ անհաստատ, կամ լեռան գագաթը կբարձրանամ կամ կհանգչեմ ալիքների մեջ` երազանք դարձած...

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 732 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar