Երազ - 22 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 22 » Երազ
20:05
Երազ

Ապրում էի 10 հարկանի շենքի առաջին հարկում: 14 տարեկան էի: Գիշերը՝ ժամը 3:14-ին դուռը ծեծեցին: Մի քանի անգամ դուռը ծեծելուց և զանգը տալուց հետո արթնացա: Փորձեցի նայել, թե  ով է, բայց չստացվեց՝ մութ էր: Եվս մեկ անգամ ծեծեցին դուռը, երբ հենց դռան դիմաց կանգնած էի: Վախենում էի: Հարցրեցի, թե ո՞վ է, սակայն դուռը սկսեցին ավելի արագ ծեծել, շատ արագ, նրանք անընդհատ ծեծում էին դուռը, անընդհատ, ես վախեցա և հետ քաշվեցի: Նրանք հարվածում էին դռանը շատ ուժգին: Ես վախենում էի, որ կջարդեն դուռը: Հարվածները ավելի ուժգնացան  և դուռը ջարդվեց: Ես այդ ժամանակ վատ էի ինձ զգում, և երբ նրանք ներս մտան, ես ընկա գետնին  և  սկսեցի դողալ: 10 վարկյան անց  ես մահացա: Տեսնում էի, թե նրանք ինչպես են դանակով հարվածներ հասցնում ինձ: Նրանք նախ կտրեցին իմ կոկորդը, հետո մի քանի հարվածներ հասցրեցին սրտիս: Այնուհետև իմ մարմինը տարան խոհանոց և դրեցին գազօջախի վրա: Վրաս բենզին լցրեցին և միացրեցին գազօջախը; Ես սկսեցի այրվել: Շատ ցավոտ էր երբ տեսնում էի, թե ինչպես են ինձ կտտանքների ենթարկում:  Առավոտյան ժամը 7:46 ես արթնացա:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1250 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 4.8/14
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar