Երազ - 28 Մայիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 28 » Երազ
21:10
Երազ

Երազը պատկերների, գաղափարների և զգացմունքների հաջորդականություն է, որը տեղի է ունենում երազ տեսնողի մտքում անկախ իր կամքից քնի որոշակի փուլում: Երազի բովանդակությունը և նպատակը հստակորոն հասկանալի չեն, չնայած բազմաթիվ գիտնականներ ուսումնասիրել են այս թեման, ինչպես նաև այն եղել է փիլիսոփաների ուսումնասիրության առարկան պատմության ընթացքում: Երազների ուսումնասիրության գիտական ուղղությունը կոչվում է օնեիրոլոգիա: Երազները համարվում են կապ անգիտակցականի հետ: Երազները լինում են տարբեր տեսակի՝ վախ առաջացնող, հուզիչ, կախարդական, մելանխոլիկ, արկածային, կամ սեքսուալ: Իրադարձությունները, որոնք կատարվում են երազում, դուրս են երազ տեսնողի ղեկավարումից, բացառությամբ ջինջ երազների, որտեղ երազ տեսնողը ինքնակառավարվում է: Երազները երբեմն կարող են ստեղծագործական մտքեր առաջացնել կամ էլ ոգեշնչել: Երազների նշանակությունը տարբեր է տարբեր ժամանակներում և մշակույթներում: Երազների մեկնության պատմությունը գնում է մ.թ.ա. 5000-4000 թվականները: Երազների մասին առաջին մեկնաբանությունը եղել է 5000 տարի առաջ Մեսոպոթամիայում կավե հուշատախտակի վրա: Հունական և հռոմեական ժամանակաշրջանում մարդիկ հավատում էին, որ երազները ուղղակի հաղորդագրություններ են աստվածներից կամ մահացածներից, և որ դրանք գուշակում են ապագան: Ավստրիացի նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդը լայնորեն գրել է երազների թեորիայի և մեկնության մասին: Նա երազները մեկնաբանում է որպես ամենախորը ցանկությունների արտահայտում, որը հաճախ վերաբերում է մանկության հիշողություններին: Իր «Երազների մեկնաբանությունը» գրքում Ֆրոյդը զարգացնում է երազների մեկնաբանման հոգեբանական տեխնիկա և նախագծում ուղենիշների մի շարք՝ հասկանալու այն նշաններն ու հիմնական մտքերը, որոնք արտահայտված են երազներում:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 973 | Ավելացրեց: NiNa | Գնահատական: 4.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar