Երանի գա այդ օրը - 11 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 11 » Երանի գա այդ օրը
17:06
Երանի գա այդ օրը

Իմ սրտում ու հոգում դու ես ապրում, ու լավ իմացիր, ես քեզ եմ ընտրում: Կյանքում այս դաժան ես քեզ եմ սիրում, ողջ հոգով, սրտով հենց քեզ նվիրվում: Երանի թե գա այն ուրախ օրը, որ մեր սրտերում ապրի անունը, որը կոչվում է լոկ երեք տառով, այն է այդ բառը, սիրտդ լցնում է սիրով: Ես երազում եմ ազատ սիրել քեզ, չթաքնվել էլ, ուժեղ գրկել քեզ, ուզում եմ բոլորն իմանան քո մասին, որ բոլորը տեսնեն ինձ ու քեզ միասին: Ուզում եմ քայլել քո ձեռքը բռնած, որ մեր սիրով սաղ մնան հիացած. մեր սիրո չափով, որ անսահման է, որ մեր սրտերի հույժ պահապանն է: Ուզում եմ սիրել քեզ շատ մեծ սիրով, ու ապրել սրտի մեծ նվիրումով: Լինել քո կողքին, բայց կարոտել քեզ, ասել խոսքեր հեզ, բառեր սրտակեզ, որոնք կսփոփեն, կամոքեն հոգիդ, կտան զգացումներ, կլինեն կողքիդ: Ուզում եմ գոռալ, ասել աշխարհին, որ սիրում եմ քեզ, գոռամ խենթի պես: Իմ հոգում առկա այն երազանքը, թե կգա՞ մի օր, որ լցվի կյանքը մեր անհուն սիրով, հեռու կարոտով, որ չզգանք երբեք էլ իրար պակաս, երջանկությունը լինի անպակաս: Ու անդադար կասեմ երանի, մեր երազանքը թող որ կատարվի, տանի հեռուներ, պարգևի մեծ սեր, որ բոլորը տեսնեն ու ասեն էս էր. իրենք են երկու սիրող սրտերը, որ պայքարեցին, գտան աստղերը, որ կապում էր իրենց ամուր թելերով, չեն տառապելու, ապրելու են սիրելով...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 744 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar