Երան՜ի հիմա կարդայիր Նամակս Աննա..... - 11 Սեպտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 11 » Երան՜ի հիմա կարդայիր Նամակս Աննա.....
23:44
Երան՜ի հիմա կարդայիր Նամակս Աննա.....

Բար՛և իմ բարի և ի՛մ հարազատ ընկեր,կարոտել եմ քեզ անչա՜փ, իհարկե դու կարող ես անտարբեր նայել ու հեռանալ կողքովս չնկատելով,որ սիրտս լացում է, իսկ աչքերս դառնում համակ թախիծ: Չեմ կարող չկարոտել, չսիրել, երբ սիրտս է ինձ այդպես հուշում, բայց դու դաժան ես ու անհոգի, դու խենթ ես ու մի քիչ համառ, ես քեզ անգիր եմ արել, մոռանալով իմ մասին: Արդեն սովորութուն է դարձել ամեն օր գրել քեզ, սակայն նամակս քեզ ուղարկելու ոչ մի հույս չկա: Այսօր չգիտեմ պատահականությամբ, թե Աստծո ցանկությամբ տեսա քեզ: Երբ կանգնած ................. չգիտեի ուր եմ գնում, և ինչու եմ կանգնել հանկարծ հեռվից նկատեցի քեզ, գալի՜ս էիր, երազ էր կարծես: Դողում էի աշնան դեղնած տերևի նման, որ դողում է ամուր գրկված ծառին, քանի որ գիտի մի փոքր քամի ու նա էլ կնկնի: Իսկ դու ին՝չ քամի, այլ փոթորիկ մի, որ գալիս էիր հպար՜տ, դեմքդ դեպի անհայտ ուղղությամբ: Սիրտս քամվում էր, չեմ ուզում վերջանա այս պահը, այս երազը, ու միթե երազ ես դու  մնալու իմ հուշերում: Կարծես դու ինչ որ մեկին էիր փնտրում , չնկատելով հեռվում իմ դողացող սիրտը: Անհանգիստ էիր: Ինչ՝ու չունեմ համարձակություն մոտենալու քեզ: Չգիտե՛մ, չեմ հասկանում ոչինչ: Դու գնում ես արդեն , գնու՜մ, չգիտեմ ուր, իսկ ես կանգնած ............ ասես ուշացած ուղևոր լինեմ: Ցտեսությու՛ն սիրելիս,շնորհակալ եմ Աստծուց, որ այսօր քեզ ուղարկեց այն ճանապարհով, որով անցնում էի ես: Ա՜խ երանի մեր ճանապարհները բախվեին մեկ օր: Հաջողություն սիրելի՛ս, հուսով եմ մի օր կկարդաս նամակս:

Նյութը հեղինակային է:
© Արթուր Ավետիսյան



 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 946 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Srtik • 17:48, 13.09.2013
shat lavn er Artur jan, 9 9 9 9 9 9 9 9 vor xndrem karox eq verakangnel Srtik profil@? es uzum em krkin ogtakar linem kayqi barelavman@, naxoroq mersi
ComForm">
avatar