Երակների վարիկոզ լայնացում. ինչպես խուսափել - 23 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 23 » Երակների վարիկոզ լայնացում. ինչպես խուսափել
14:05
Երակների վարիկոզ լայնացում. ինչպես խուսափել

Կան մի քանի պարզ կանոններ, որոնց հետևելով կարելի է կանխել վարիկոզի զարգացումը: Այսպես. տեսնենք ինչ
խորհուրդ է տալիս մեր մասնագետը: Ընդունել կոնտրաստ ցնցուղ. վաննայից կամ տաք ցնցուղից անմիջապես հետո մի քանի վայրկյան ոտքերը սառը ջրի մեջ պահել: Արևածաղկի, կաղնու կեղևի և այլ բուժիչ բույսերի թուրմերի սառեցված խորանարդները քսել վտանգավոր մասերին: Հարկավոր է զբաղվել կանոնավոր սպորտով. վարժանքներ, վազք, հեծանիվ, լող, քայլք, դահուկ· Օգտակար է յոգան· Անհրաժեշտ են մերսումներ, ինքնամերսումներ· Կերակրացանկում հարկավոր է ավելացնել կանաչեղենը, մեղրը, բանջարեղենը, մրգերը:

 Իսկ հիմա` թե ինչ չպետք է անել.· Չպետք է չարաշահել տաք վաննաները, սաունաները, արևային պրոցեդուրաները· Չպետք է հագնել չափազանց նեղ տաբատներ ու բարձրակրունկ կոշիկներ· Չպետք է տարվել թենիսով, բոդիբիլդինգով, ծանր ատլետիկայով. սրանք բարձրացնում են երակային ճնշումը· Չպետք է նստել` ոտքը ոտքի վրա դրված· Պետք է հրաժարվել տապակած, կծու, աղի ուտելիքներից: Առողջ եղեք մի ' վնասեք ինքներդ ձեզ: Բոլոր նրանք ովքեր ունեն նյութեր կարող են ուղարկել artmuzzone@mail.ru էլ-փոստով:

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 1757 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar