Երևանում զգացված ցնցումները հասել են մինչև Գավառ - 23 Հոկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Հոկդեմբեր » 23 » Երևանում զգացված ցնցումները հասել են մինչև Գավառ
16:43
Երևանում զգացված ցնցումները հասել են մինչև Գավառ

Այսօր Գավառ քաղաքում գրանցվել է երկրաշարժ: Երկրաշարժը զգացել են հատկապես քաղաքի բարձրահարկ շենքերում: Ինչպես հայտնում են քաղաքացիները` ցնցումը եղել է կեսօրին` ժամը 15:40-ի սահմաններում: Խուճապահար բնակիչները դուրս են եկել` ցնցումի վտանգներից հնարավորինս խուսափելու համար: Ինչպես նշում են գավառցիները` ցնցման ուժգնությունը կազմել է շուրջ երեք բալ:Ինչպես այսօր հայտնել է NEWS.am-ը, ստորերկրյա ցնցումներ զգացել են նաև Երևանի տարբեր շրջանների բնակիչները, որոնցից մի մասը դուրս եկավ փողոցներ և բակեր` սպասելով նոր ցնցումներին: Ինչպես քիչ առաջ հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում` Վան քաղաքից 38 կմ դեպի արևմուտք:Վերջին օրերի ընթացքում հանրապետոթյան տարբեր շրջաններում գրանցվել են ցնցումներ` 3 - 5 բալ ուժգնությամբ:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 881 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar