«Եռաչափ սեր»-ի հերոսները հետսերիալային փուլում - 25 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 25 » «Եռաչափ սեր»-ի հերոսները հետսերիալային փուլում
23:45
«Եռաչափ սեր»-ի հերոսները հետսերիալային փուլում

"Արմենիա”-ի "Եռաչափ սեր”-ն իրենց առօրյայի մասը դարձրած հեռուստադիտողները ստիպված են հետ վարժվել այդ սովորությունից. սերիալի վերջին սերիան ավարտվել է օրերս:): BRAVO.am-ն էլ Գնելից, Եվայից, Լիայից եւ մյուս դերասաններից հետաքրքրվել է` իրենք ինչով են լցնելու իրենց առօրյան հետսերիալային փուլում:
Գնել Ուլիխանյան - Էդուարդ

Շարունակում եմ խաղալ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կլինեն նոր ներկայացումներ, որոնցում զբաղված եմ նաեւ ես: Հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկներ եւս կան, բայց փոքր դադարից հետո նոր կմտածեմ եթեր վերադառնալու մասին: Պետք է հանգստանալ ու ժողովրդին էլ մեզնից հանգստանալու հնարավորություն տալ:
Եվա Բաղդասարյան - Ինգա

Առաջարկներ արդեն իսկ կան: Դրանցից մեկի վրա էլ հիմա աշխատում եմ: Առայժմ չեմ կարող բարձրաձայնել այդ մասին եւ մանրամասներ ներկայացնել. երբ արդեն եթերում լինեմ, ամեն ինչ պարզ կլինի:
Լիա Զախարյան - Լիլիթ

Դեռ հաստակ չեմ կարող ասել, թե ինչով կզբաղվեմ առաջիկայում: Հիմա ունեմ մեկ առաջարկ, որը դեռ հաստատված չէ: Սպասում եմ ինչպես այդ մեկին, այնպես էլ նոր առաջարկների: Պլանավորում եմ կրկին նկարահանվել եւ, իհարկե, աշխատել նաեւ իմ մասնագիտությամբ` որպես օտար լեզուների թարգմանչուհի:
Միքայել Բաբայան - Տաճատ

Արդեն իսկ կան նոր նախագծերում հանդես գալու առաջարկներ, բայց անձնական որոշ խնդիրների պատճառով ժամանակավորապես կդադարեմ նկարահանվել:
Լեւս Դավթյան - Գառնիկ

Շարունակում եմ համագործակցել մեր սերիալի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ: Հավանաբար կնկարահանվեմ "Yere1” նախագծում, բայց ավելի թեթեւ գրաֆիկով: Փոխարենն ուզում եմ ավելի շատ թատրոնում խաղալ, սերիալը մի տեսակ խեղդել էր ստեղծագործական ջիղս: Զբաղված եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի ներկայացումներում: Տեսնենք:
Էլլա Տարունց - Կարինե

Անկեղծ ասած` ես միշտ եմ զբաղված: Այս սերիալն ինձնից այդքան շատ ժամանակ չէր խլում. շաբաթական մեկ-երկու օր էի գնում նկարահանման: Հիմա զբաղված եմ երաժշտական գործունեությամբ, երգում եմ ակումբներից մեկում: Զուգահեռ նաեւ սովորում եմ ֆրանսերեն եւ ազատ ժամանակ գրեթե չունեմ:
Էդուարդ Շահբազյան – Ազարյան

Շուտով հեռուստադիտողը կտեսնի ինձ գեղարվեստական ֆիլմում: Այլ նախագծերում հանդես գալու առաջարկներ էլ, իհարկե, կան:
Լիկա Սալմանյան - Անուշիկ

Մասնագիտությամբ մանկաբարձ եմ: Նոր մի քանի առաջարկ եմ ստացել, որոնցից միայն մեկն եմ ընդունել. նկարահանվելու եմ Մարտին Մկրտչյանի տեսահոլովակում:
Մարիկա Դովլաթբեկյան – Չիտչյան

Ավարտել եմ Աբել Աբելյանի դերասանական ստուդիան: Այժմ պարապում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ ընդունվելու համար, զուգահեռաբար խաղում եմ "Մետրո” թատրոնում: Պատրաստվում եմ մեկնել Վրաստան` մասնակցելու թատերական փառատոնի: Իսկ նոր հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկներ դեռեւս չեն եղել:
Մովսես Կարապետյան - Մոսո

Զբաղվելու եմ իմ ամենասիրելի գործով` թատրոնով, հետո նոր այլ մի քանի գործով, որոնք թատրոնի հետ կապ չունեն: Նոր սերիալում խաղալու ցանկություն դեռեւս չունեմ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1033 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar