Էլոն Մասկի՝ տիեզերքից ինտերներտ ստանալու նախագիծը 10 մլրդ դոլար կարժենա - 18 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 18 » Էլոն Մասկի՝ տիեզերքից ինտերներտ ստանալու նախագիծը 10 մլրդ դոլար կարժենա
21:54
Էլոն Մասկի՝ տիեզերքից ինտերներտ ստանալու նախագիծը 10 մլրդ դոլար կարժենա

SpaceX եւ Tesla Motors ծրագրերի հեղինակ, գործարար Էլոն Մասկը տիեզերքից Երկրին ինտերնետով ապահովելու ծրագրի մեկնարկը 10 մլրդ դոլար է գնահատել եւ բացահայտել իր մտահղացման մանրամասները։ «Մարդիկ չպետք է ակնկալեն, որ նախագիծը հինգ տարուց շուտ կաշխատի», – ասել է Մասկը Bloomberg Businessweek-ին։ Առաջիկայում նախագիծը կարող է օգտագործվել Մարսի գաղութացման ժամանակ, երբ մոլորակի հետ գլոբալ կապի համակարգ պահանջվի։ 2014թ. աշնանը այս նախագծի մասին հայտնել էր The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ Մասկը եւ Google-ի մենեջեր Գրեգ Ուայլերը մտադիր են տիեզերք ուղարկել 250 ֆունտից պակաս քաշով շուրջ 700 արբանյակ։ Գործընկերները մտադիր են նաեւ արբանյակների արտադրություն սկսել։ Bloomberg-ի հետ զրույցում Մասկը պատմել է, որ արբանյակները 750 կմ բարձրություն կուղարկվեն։ Նախագծի գրասենյակը կլինի Սիեթլում (ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ)։ Նախապես դրա աշխատանքներին կներգրավվի 60 մարդ։ 3-4 տարում կազմը կարող է հասնել 1000 հոգու, փոխանցում է EBC-ն։ Ըստ նրա՝ վակուումում տվյալների փոխանցումը 40% -ով արագ կլինի, քան օպտիկամանրաթելային գծերով։ «Մեր ջանքերն ուղղված են համընդհանուր հաղորդակցական համակարգի ստեղծմանը», –հայտարարել է Էլոն Մասկը։


 Նյութի աղբյուր՝ http://news.am/

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 564 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar