Եկեք մի քիչ մեր ուղեղը ծանրաբեռնենք - 29 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 29 » Եկեք մի քիչ մեր ուղեղը ծանրաբեռնենք
12:18
Եկեք մի քիչ մեր ուղեղը ծանրաբեռնենք

Մի մարդ գնում է արտասահման: Մի օր նա գնում է ծովափ և հանկարծ տեսնում է մի շատ սիրուն աղջկա և անմիջապես սիրահարվում նրան: Ուզում է մոտենալ աղջկան, սակայն ոտքերը առաջ չեն գալիս, և կանգնած տեղից, սկսում են հայացքներրով իրար հետ խոսել: Աղջիկը զգում է, որ տղան սիրահարվել է իրեն, մոտենում է և բարևում: Տղան գլխով է անում: Աղջիկը նկատում է, որ տղան արտասահմանցի է և իրար լեզու չեն հասկանում, թղթի վրա երեք բառ է գրում, տալիս տղային և հեռանում: Տղան շփոթվում է, ուզում է կարդալ գրածը, բայց չի հասկանում: Մտածում է դիմէել մեկին, որպեսզի օգնի իրեն, և հանկարծ տեսնում է անկյունում կանգնած միլիցիոներին: Մոտենում է նրան, մի կերպ պատմում իրողությունը, որ ինքը արտասահմանցի է, պատահական եղել է ծովափում, տեսել է սիրուն մի աղջկա, սիրահարվել է նրան: Այդ աղջիկը թղթի վրա երեք բառ է գրել, տվել իրեն ու հեռացել: Հիմա խնդրում է օգնի իրեն, կարդա, թե ինչ է գրված թղթի վրա: Միլիցիոները վէրցնում է թուղթը, կարդում է գրածը, անմիջապես ձերբակալում տղային և տանում բաժին: Զեկուցում է պետին և պատմոմ այդ թղթի մասին: Պետը հարցնում է. «Իսկ ի՞նչ է գրված այդ թղթի վրա»: Միլիցիոները ասում է.«Ես գործ չունեմ, բերեմ, դուք կարդացեք»: Պետը վերցնում է թուղթը, կարդում գրածը, ապա ձեռքը տանում դեպի ատրճանակը: Տղան ձեռքերը վերև է բարձրացնում և ասում. «Ի սեր Աստծո, ես արտասահմանցի մարդ եմ, պահեք այդ թուղթը, ինձ ոչինչ պետք չէ, միայն բաց թողեք գնամ»: Պետը հարցնում է միլիցիոներին, թե որևէ մեկը տեսա՞վ, էրբ նրան ինձ մոտ բերեցիր: Միլիցիոները թե՝ ոչ: Ուրեմն, տար սրան իմ մոտից, ասում է պետը և թուղթը վերադարձնում տղային: Ճանապարհին տղան մտածում է, թե սա ինչ փորձանք էր, որ իր հետ պատահեց և մտամոլոր քայլում ու մտածում է, թե ինչպես ազատվի այդ թղթից: Փորձում է պատռել, վառել կամ կորցնել, սակայն չի ստացվում, անընդհատ մարդիկ են վրա գալիս: Վերջը, որոշում է գնալ ծովափ, գուցե գտնի աղջկան և թուղթը վերադարձնի նրան: Հասնում է ծովափ և տեսնում է, որ ամբոխը լցվել է ջուրը՝ փրկելու նավապետի միակ որդուն, որը խեղդվում էր: Ինքն էլ է իրեն գցում ջուրը և ինքն է փրկում նրան: Նավապետը ուրախանում է և հրամայում իր մոտ բերել փրկողին: Երբ բերում են տղային, նավապետն ասում է. «Դու փրկեցիր իմ միակ որդուն, կյանքս ուզես, աղջկաս ուզես, թե հարստությունս, կտամ քեզ, ոչինչ չեմ խնայի»: Խնջույքի մեծ սեղանի շուրջ նավապետը նստել էր սեղանի մի ծայրին, իսկ տղան՝ մյուս ծայրին: Մի փոքր մտածելուց հետո տղան ասում է. «Քո թվարկածներից ինձ ոչինչ պետք չէ, իմ դարդն ուրիշ է»: Եվ սկսում է պատմել աղջկա հետ կապված եղելությունը....... և վերջում խնդրում է. «Ինձ ոչինչ պետք չէ, եթե կարող ես, կարդա, թե ինչ է գրված թղթի վրա»: Չորս կողմից մարդիկ խառնվում են իրար, որպեսզի կարդան թուղթը, սակայն նավապետն ասում է, որ ինքը պետք է կարդա: Թուղթը փոխանցում են նավապետին: Նա բացում է թուղթը, կարդում, նայում տղայի երեսին, նորից կարդում, նայում նստածներին,, ատրճանակը հանում և ինքն իրեն սպանում:
Սիրելի ընթերցող, ամբողջ պատմության ընթացքում ես ասել եմ այդ երեք բառերը: Այժմ գուշակեք, ինչ էր գրված թղթի վրա:
Պատասխանը գրեք մեկնաբանությունների մեջ:Իսկ Վերջնական պատասխանը ես կգրեմ օրվա վերջում:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1904 | Ավելացրեց: Axvan15 | Գնահատական: 4.6/11
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 291 2 3 »
avatar
1 zimzimooov)) • 13:21, 29.12.2011
Es amen in4 giteeeeeeem)))))
avatar
2 mariam • 13:36, 29.12.2011
chem gtnum imast@
avatar
3 Samo • 13:53, 29.12.2011
cheiq asi?
avatar
4 Samo • 13:53, 29.12.2011
cheiq asi?
avatar
5 viko995 • 14:05, 29.12.2011
xd xd xd xd
avatar
6 Gexam • 15:41, 29.12.2011
:12: :12: :12: :12: :12:
avatar
7 Narek • 15:43, 29.12.2011
kam i sern astcu kam es gorc chunem
avatar
8 hayk13 • 16:39, 29.12.2011
?>/cvtqp
avatar
9 hayk • 16:41, 29.12.2011
djvara
avatar
10 hayk13 • 16:44, 29.12.2011
?? 9
1-10 11-20 21-29
ComForm">
avatar