ԵԿ ՀՊԱՐՏ ՄՆԱՆՔ - 20 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 20 » ԵԿ ՀՊԱՐՏ ՄՆԱՆՔ
23:07
ԵԿ ՀՊԱՐՏ ՄՆԱՆՔ
Մեզ վիճակվեց - և մենք հանդիպեցինք կյանքում: 
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով: 
Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝ 
Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով: 

Ու վիճակվեց... ապրել մեկըս մեկից բաժան, 
Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի, 
Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան, 
Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ... 

Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի: 
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում, 
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ... 

Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ, 
Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում 
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա - 

Եթե վիճակվել է... չվիճակվել իրար...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1181 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar