Եղիշե Չարենց - Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն - 30 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 30 » Եղիշե Չարենց - Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
12:15
Եղիշե Չարենց - Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.

Նայել պահվող ճամփաներին անանուն

ՈՒ երազել խնդություներ արևառ:

Նայել կանաչ հովիտներին՝ արևի

Իրիկնային երանգներով շղարշված,

Խմել լուսե երանգները վերևի՝

Երջանկացած ու հարբած:

Ականջ դնել ցորենների շշուկին

Եվ սպասել, որ շշուկները բուրեն

ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին

ՈՒ երազները մեղմորեն օրորեն:

Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,

Աչքերս հառել հուրհրատող երազին,

Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,

Երանգների պես իրիկվա երազի:

Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,

Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_

Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան

Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում...

 

Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 962 | Ավելացրեց: Eliz | Գնահատական: 4.7/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar