Եղեք սիրված - 15 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » Եղեք սիրված
12:20
Եղեք սիրված

Առավոտ էր, աշնանային վաղորդայն: Այգում ոչ ոք չկար, անբնական լռություն էր իջել շուրջբոլորը: Ցուրտ զեփյուռն էր մեղմ փչում, սավառնում այգում, գալարվում կրկին, փարվում ծառերին, աշնանային դեղնած տերևների հետ շուրջպար էր բռնում: Ոսկեփայլ արևը ջերմացնող շողերով փորձում էր ճեղքել սառն օդի անթափանց շղարշը և ջերմացնել երկրի մակերեսը գիշերային սառնամանիքից հետո, մեղմ շոյել այդտեղ ծվարած զմրուխտ խոտերը, որոնք առավոտյան ցողից զառամյալ ծերունու նման կքվել էին կարծես: Քիչ անց թռչուններն էին արդեն ծլվլում, ձայնակցում միմյանց, երգչախմբի պես միաձայն երգում:   Երեկոյան ժամերին այգին լցվում էր սիրահար զույգերով, այսպիսով այգին հազարավոր սիրո պատմության վկան էր լինում. գուցե նոր բողբոջած, և գուցե արդեն մարած: Ալեհեր ծերունու աչքերով նայում էր նա միշտ, նրանց հետ միասին բերկրանք էր զգում, ցավոք նաև հիասթափություն: Շատ շատերն էին իրենց սերն այդտեղ խոստովանել և հակառակը նաև բացատրել, բայց դրանցից յուրաքանչյուրը իր հետքն էր թողել: Հենց այդ առավոտ ոչ սովորական ժամին այգու մի ծայրից դեպի ներս քայլեց մի գեղեցկադեմ, սիրունիկ աղջիկ: Մտամոլոր քայլում էր դանդաղ , սակայն արքերի երկնագույն ծովում անհանգստությունն էր բույն դրել, նստել: Սպասում էր նա այն մեկին, որին երկար էր սպասել և գուցե արդեն հասել էր նրան: Բայց դեռևս կասկածները հանգիստ չէին տալիս: Քիչ անց նույն ծայրից ներս եկավ նաև հաղթանդամ ու գեղեցիկ մի երիտասարդ: Նրա սիրտն էլ ավելի անհանգիստ էր և ինչքան մոտենում էր աղջկան, այնքան այն ավելի ուժգին էր սկսում բաբախել: Մի քանի քայլ էր արդեն մնացել, երբ երիտասարդը իրեն տրամադրեց ու վճռական ձայնով աղջկա հետևից ձայնեց: Աղջիկը դանդաղ շրջվեց և հարցական հայացքով նայեց նրան: Այգում կրկին լռություն տիրեց: Մի քանի վայրկյան անթարթ նայում էին, փորձում էին անձայն հասկանալ իրար, առանց խոսքերի, անզարդ բառերի: Փորձում էին միմյանց պարզ ու վճիտ աչքերի ծովում`հոգու հայելում որոնել, գտնել բոլոր հարցերի պատասխանները: Գուցե խոսքերը իրոք սիրո մեջ միայն խոչնդոտ են: Տղան վերջապես մեծ ճիգ գործադրեց ու սկսեց հենց այս բառերով. -Ես սիրում եմ քեզ: Այնքան բաղձալի, այնքան երկար սպասված խոստովանություն: Երկիրը մի պահ պտտվեց աղջկա շուրջ: Միթե այսքան ժամանակ նա տանջվել ու տառապել էր այս 4 բառերը լսելու համար: Այսքան տրտմություն, մորմոք ու կսկիծ, այսքան տարիներ, որոնց թախիծն էր մշուշով պատել: Հետաքրքիր է, բայց հիմա ևս այդ թախիծը չէր հեռանում, ինչ է պատահել, այսքանից հետո ինչու հոգին չի ցնծում, սիրտը արագ ինչու չի զարկում: Չէր կարողանում հասկանալ իրեն: Ավաղ, շատ երկար էր նա այդ պահին սպասել ու պայծառ վառվող անշեջ կրակը արդեն մարել էր. ինչպես տղան էր չիմանալով անտարբեր եղել, այդպես էլ նա էր անտարբեր դարձել: Օգտագործեք ձեզ տրված հնարավորությունը լինել սիրված ու երջանիկ, գուցե երկրորդ շանս էլ ձեզ չտրվի: Ոսկեփայլ արևը ջերմացնող շողերով փորձում էր ճեղքել սառն օդի անթափանց շղարշը և ջերմացնել երկրի մակերեսը գիշերային սառնամանիքից հետո, մեղմ շոյել այդտեղ ծվարած զմրուխտ խոտերը, որոնք առավոտյան ցողից զառամյալ ծերունու նման կքվել էին կարծես: Քիչ անց թռչուններն էին արդեն ծլվլում, ձայնակցում միմյանց, երգչախմբի պես միաձայն երգում: Երեկոյան ժամերին այգին լցվում էր սիրահար զույգերով, այսպիսով այգին հազարավոր սիրո պատմության վկան էր լինում. գուցե նոր բողբոջած, և գուցե արդեն մարած: Ալեհեր ծերունու աչքերով նայում էր նա միշտ, նրանց հետ միասին բերկրանք էր զգում, ցավոք նաև հիասթափություն: Շատ շատերն էին իրենց սերն այդտեղ խոստովանել և հակառակը նաև բացատրել, բայց դրանցից յուրաքանչյուրը իր հետքն էր թողել: Հենց այդ առավոտ ոչ սովորական ժամին այգու մի ծայրից դեպի ներս քայլեց մի գեղեցկադեմ, սիրունիկ աղջիկ: Մտամոլոր քայլում էր դանդաղ , սակայն արքերի երկնագույն ծովում անհանգստությունն էր բույն դրել, նստել: Սպասում էր նա այն մեկին, որին երկար էր սպասել և գուցե արդեն հասել էր նրան: Բայց դեռևս կասկածները հանգիստ չէին տալիս: Քիչ անց նույն ծայրից ներս եկավ նաև հաղթանդամ ու գեղեցիկ մի երիտասարդ: Նրա սիրտն էլ ավելի անհանգիստ էր և ինչքան մոտենում էր աղջկան, այնքան այն ավելի ուժգին էր սկսում բաբախել: Մի քանի քայլ էր արդեն մնացել, երբ երիտասարդը իրեն տրամադրեց ու վճռական ձայնով աղջկա հետևից ձայնեց: Աղջիկը դանդաղ շրջվեց և հարցական հայացքով նայեց նրան: Այգում կրկին լռություն տիրեց: Մի քանի վայրկյան անթարթ նայում էին, փորձում էին անձայն հասկանալ իրար, առանց խոսքերի, անզարդ բառերի: Փորձում էին միմյանց պարզ ու վճիտ աչքերի ծովում`հոգու հայելում որոնել, գտնել բոլոր հարցերի պատասխանները: Գուցե խոսքերը իրոք սիրո մեջ միայն խոչնդոտ են: Տղան վերջապես մեծ ճիգ գործադրեց ու սկսեց հենց այս բառերով. -Ես սիրում եմ քեզ: Այնքան բաղձալի, այնքան երկար սպասված խոստովանություն: Երկիրը մի պահ պտտվեց աղջկա շուրջ: Միթե այսքան ժամանակ նա տանջվել ու տառապել էր այս 4 բառերը լսելու համար: Այսքան տրտմություն, մորմոք ու կսկիծ, այսքան տարիներ, որոնց թախիծն էր մշուշով պատել: Հետաքրքիր է, բայց հիմա ևս այդ թախիծը չէր հեռանում, ինչ է պատահել, այսքանից հետո ինչու հոգին չի ցնծում, սիրտը արագ ինչու չի զարկում: Չէր կարողանում հասկանալ իրեն: Ավաղ, շատ երկար էր նա այդ պահին սպասել ու պայծառ վառվող անշեջ կրակը արդեն մարել էր. ինչպես տղան էր չիմանալով անտարբեր եղել, այդպես էլ նա էր անտարբեր դարձել:  Օգտագործեք ձեզ տրված հնարավորությունը լինել սիրված ու երջանիկ, գուցե երկրորդ շանս էլ ձեզ չտրվի: 

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 844 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 2.8/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar