Էմմիի անակնկալը մայրիկին եւ Եսայիի սիրո խոստովանությունը - 22 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 22 » Էմմիի անակնկալը մայրիկին եւ Եսայիի սիրո խոստովանությունը
14:13
Էմմիի անակնկալը մայրիկին եւ Եսայիի սիրո խոստովանությունը
Հոկտեմբերի 17-ին Նադեժդա Սարգսյանը նշել է իր ծննդյան տարեդարձը: Նրան, ինչպես սովորաբար, առաջինը շնորհավորել է երգչուհի դուստրը. "Կեսգիշերից րոպեներ առաջ դուրս եկավ սենյակից եւ ուղիղ ժամը 00:00-ին փուչիկներով, ծաղիկներով, իմ սիրած օծանելիքով շնորհավորեց տոնս: Ասաց, որ հրաշալի երեկո է կազմակերպելու, իսկ ես մի քիչ նեղվեցի, որովհետեւ չէի ուզում նշել”,"Հոգնած էի. նոր ենք ավարտել "Երեւանն է կանչում” մրցույթը: Նաեւ տխուր է, որ եւս մեկ տարով մեծանում եմ: Բայց Էմման այս անգամ եւս իր անակնկալը մատուցեց. ուրախ երեկո անցկացրինք մեր հարազատ-բարեկամների հետ”,- պատմել է նա` տեղեկացնելով, որ իր ծննդյան տոնին հայտնիներից մասնակցել է նաեւ Շուշան Պետրոսյանը: 

Նադեժդա Սարգսյանն ասել է` հազարավոր շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր անկյուններից: Նշենք, որ երգչուհի-պրոդյուսերի "ֆեյսբուքյան” էջում ծննդյան տարեդարձի կապակցությամբ մի քանի լեզվով սիրո խոստովանություն է արել Եսային :) "Զենքիդ փամփուշտը լինեմ”,-գրել է ֆրանսահայ երգիչը: 
Խոսելով Էմմիից` նա հայտնել է, որ երգչուհին սիրում է անակնկալներ մատուցել դեռ մանկուց. "Առիթների ժամանակ բակում փոքրիկ ներկայացումներ էր կազմակերպում` շնորհավորելով թե′ ինձ, թե′ հայրիկին, թե′ տատիկին”: 

Նադեժդա Սարգսյանի համար ամենատպավորիչ անակնկալը մեկ տարվա պատմություն ունի. "Անցած տարի ծննդյանս տարեդարձի օրը մտա տուն, մթության մեջ վառեցի լույսն ու տեսնեմ մոտ 40 հոգի` մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներ, բարեկամներ, հարազատներ, սպասում են ինձ: Դարձյալ էմմայի կազմակերպածն էր”

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 1085 | Ավելացրեց: GJUK | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar