Էթիկետի նրբություններ Նոր տարվա համար - 27 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 27 » Էթիկետի նրբություններ Նոր տարվա համար
21:57
Էթիկետի նրբություններ Նոր տարվա համար

Հայկական կենացների ջերմությանն ու բաժակաճառերի առատությանը չես հանդիպի որևէ այլ երկրում: Սակայն Նոր տարվա գիշերը փորձեք դրանք ամփոփել գալիք տարվանից սպասվող ակնկալիքների մաղթանքներով: Շնորհավորանքը պետք է լինի հակիրճ և բովանդակալից: Բաժակը բաժակին զարկելիս պետք է նայել միմյանց աչքերի մեջ: Շամպայնի բաժակը պետք է բռնել ստորին հատվածից: Կենաց խմելիս պետք է բաժակները լցված լինեն և բաժակաճառից հետո բաժակի տարողությունը պետք է խմել մինչև վերջ: Բայց մի՛ կորցրեք չափի զգացողությունը, որպեսզի տուն վերադառնալիս, ինչպես հայտնի ֆիլմում, չհայտնվեք ուրիշի բնակարանում: Երբ ժամացույցի սլաքները կխփեն տասներկուսը` մտապահեք Ձեր ամանորյա երազանքը. այն անպայման կիրականանա: Մոռացեք նախորդ տարվա բոլոր անհաջողություններն ու դժվարությունները, քանի որ դրանք արդեն անցյալում են, և հավատացեք, որ Ձեզ լուսավոր, հաջողություններով լի տարի է սպասվում:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1114 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar