Dropbox-ի նոր տարբերակում ավելացել է էկրանի լուսանկարն ակնթարթորեն տարածելու ֆունկցիա - 16 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 16 » Dropbox-ի նոր տարբերակում ավելացել է էկրանի լուսանկարն ակնթարթորեն տարածելու ֆունկցիա
11:35
Dropbox-ի նոր տարբերակում ավելացել է էկրանի լուսանկարն ակնթարթորեն տարածելու ֆունկցիա

Կարծում եմ կարիք չկա ասել, թե ինչ է իրենից ներկայացնում Dropbox-ը և ինչքան օգտակար ֆունկցիաներ այն ունի: Այս ծրագրի վերջին տարբերակում ավելացել է մի օգտակար ֆունկցիա, որին այսօր ցանկանում եմ անդրադառնալ: Ինտերնետում հաճախ անհրաժեշտություն է առաջանում լուսանկարել համակարգչի էկրանը և ցույց տալ այլ մարդկանց: Դա անելու համար գոյություն ունեն մի շարք հավելյալ ծրագրեր, սակայն ի ուրախություն Dropbox-ի օգտատերերի, այժմ այդ գործընթացը հնարավոր է կատարել նաև Dropbox-ով: Ծրագրի նոր տարբերակը տեղադրելուց հետո ցանկացած պահի ստեղնաշարի վրա սեղմեք PrtScr (Print Screen) կոճակը և էկրանի լուսանկարը կտեղադրվի Dropbox-ի ScreenShots թղթապանակում: Ձեզ մնում է միայն աջ քլիք անել այդ ֆայլի վրա ու ընտրել Share Dropbox link տարբերակը: Դա անելուց հետո հիշողության բուֆերում կտեղադրվի ֆայլի հասցեն, որը կարող եք տալ այն մարդկանց, ովքեր պետք է տեսնեն լուսանկարը:

Ներբեռնել: Windows-ի համար | Mac-ի համար

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 650 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar