Դու խուժեցիր իմ բախտի մեջ - 29 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 29 » Դու խուժեցիր իմ բախտի մեջ
14:17
Դու խուժեցիր իմ բախտի մեջ

Դու խուժեցիր իմ բախտի մեջ
Իբրև մի տոթ հարավ,
Տվիր լույսի շնորհը մեծ,
Բայց և մի խոր ծարավ:
Մերթ կանչելով՝ խուսափեցիր,
Խուսափելով՝ եկար,
Մերթ հով եղար, սոսափեցիր,
Ու մերթ՝ մրրիկ մի չար:
Մերթ ապառաժ դարձար ու վեմ
Ու մերթ՝ փխրուն մի սիրտ:
Մերթ մթնեցիր, որ մոլորվեմ,
Մերթ տո´նն արիր լույսիդ:
Իմ կարոտի ու ապասման
Գիշերներին ի վարձ
Դու ինձ թողիր անպատասխան
Ու անմեկին մի հարց:
Անզոր եղա ես քո անափ
Լույսն ու մութը դատել,
Անզոր եղա քեզ հասկանալ,
Անզոր եղա ատել...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 832 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar