Դու միայնակ չես Մաս 1 - 4 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 4 » Դու միայնակ չես Մաս 1
16:07
Դու միայնակ չես Մաս 1

Գրեթե յուրաքանչյուր դեռահաս անցնում է միայնակության, անինքնավստահության և անպաշտպանվածության այն դժվար ճանապարհը, որը բնորոշ է այս տարիքին: Իրավիճակը բարդանում է նաև այն հանգամանքով, որ մեզ հաճախ թվում է, թե մենք միայնակ ենք ամբողջ դասարանում, դպրոցում, նույնիսկ ամբողջ աշխարհում: Այնպիսի զգացում ես ունենում, ասես մի անհաղթահարելի պատնեշ է բաժանում քեզ արտաքին աշխարհից, մարդկանցից: Եվ ամենադժվարն այն է, որ ոչ ոք քեզ չի հասկանում: Դու նայում ես քո շուրջ ու նկատում քո այն հասակակցին, որ այնքան գեղեցիկ է թվում քեզ, այնքան անհոգ ու ապահով: Դու սրտիդ խորքում նախանձ հիշեցնող մի բան ես զգում նրա նկատմամբ և ուզում ես լինել նրա նման` հոգսերից ու խնդիրներից զերծ:

Բայց եթե փորձես զրուցել քեզ այնքան հաջողակ թվացող դեռահասի հետ, դու կհասկանաս, որ նույնիսկ ամենագեղեցիկ, ամենաhաջողակ, քո դպրոցում կամ բակում ամենաճանաչված դեռահասներն անգամ ժամանակ առ ժամանակ կամ անընդհատ կասկածում են իրենց հնարավորություններին:

Գիտես՝ պատահում է, երբ հաճելի արտաքին ունեցող աղջիկն սկսում է անհանգստանալ, որ մարդիկ սիրում են ոչ թե իրեն, այլ միայն իր սիրունիկ դեմքը, տղան կամ աղջիկը, ովքեր լավ են սովորում, մտածում են, որ ընկերները գնահատում են իրենց այնքանով, որքանով իրենք կարողանում են օգնել նրանց գրել ստուգողականները, և այլն: Այլ կերպ ասած՝ դու միակը չես, հավատա, նույնիսկ եթե շատ դեռահասներ ավելի շատ հակված են թաքցնել իրենց դժվարությունները, միևնույն է, դրանք կան:

Քեզ հետ պատահու՞մ է արդյոք, որ չափազանց միայնակ, շրջապատողներից կտրված զգաս քեզ, տարօրինակ ներքին դատարկության ու անպիտանիության զգացում ունենաս: Եթե այո, ապա հուսահատվելու կարիք ամենևին չկա: Այո՛, իհարկե, միայնակության մեջ հաճելին շատ քիչ է, բայց և այնպես, դրանում ևս կարելի է օգտակար ինչ-որ բան գտնել:

Գիտես՝ միայնակությունն ինքնատիպ ազդանշան է այն մասին, որ մեզ պակասում է անկեղծ հաղորդակցումը, որն այնքան կարևոր է հոգեկան հավասարակշռության համար: Մարդու համար շատ դժվար է ապրել շրջապատող աշխարհից կտրված, և եթե, այնուամենայնիվ, մենք գերադասում ենք մեկուսանալ, ապա դա նշանակում է, որ մենք դժվարանում ենք գտնել այն մարդուն կամ մարդկանց, ովքեր կօգնեն մեզ ազատվել միայնակության ճանկերից, ովքեր կլսեն ու կհասկանան մեզ` ընդունելով այնպիսին, ինչպիսին մենք կանք` առանց քննադատության, առանց խրատների, առանց գնահատականների, պարզապես կլսեն:

Հաճախ մենք շատ լավ հասկանում ենք, որ իրականում միգուցե ոչ մի լուրջ պատճառ չունենք ինքներս մեզնից դժգոհելու համար, բայց միևնույն է, մենք շարունակում ենք մեզ անվստահ ու կաշկանդված զգալ՝ ինքներս մեզ չհասկանալով և ինքներս մեզ հետ կոնֆլիկտելով:

Նման պահերին թվում է, թե ամբողջ աշխարհը քո դեմ է և դու չափազանց միայնակ ես: Բայց, բարեբախտաբար, դա միայն թվում է: Իրականում դու միայնակ չես քո դժվարություններում: Նայիր շուրջդ ու կտեսնես մարդկանց, ովքեր քեզ նման թերարժեքորեն են վերաբերում սեփական անձին: Հավատա` քո հասակակիցներից շատերն ունեն այն նույն խնդիրները, որոնք քեզ անհանգստացնում են: Պարզապես ոմանց մոտ դրանք արտահայտվում են երկչոտությամբ ու ամաչկոտությամբ, ոմանց մոտ` ցուցադրականությամբ և ագրեսիվությամբ, իսկ մյուսների մոտ էլ` ինքնամփոփությամբ ու շուրջը կատարվող ամեն ինչի նկատմամբ թվացյալ անտարբերությամբ:

Մենք հաճախ փորձում ենք տարբեր դիմակների տակ թաքցնել ցածր ինքնագնահատականի հետ կապված մեր խնդիրները, բայց բավական է մի փոքր ուշադիր լինել և կարող ես բավական արագ սովորել տարբերել այն դիմակները, որոնք մարդը հագնում է ցածր ինքնագնահատականի դեպքում, իսկ երբ գիտակցում ես, որ շատերն են իրենց այնպես զգում, ինչպես ինքդ, սկսում ես աստիճանաբար ազատվել քոմիայնակությունից:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1320 | Ավելացրեց: Hasiko | Գնահատական: 4.6/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 6
avatar
1 shushanik • 09:43, 05.07.2012
Shat lavner Hasiks 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9 love1 love1 love1 love1 love1 love1 love1 love1 love1
avatar
3 Hasiko • 15:00, 05.07.2012
Melsi Shushansss xd 9 9 9 9 xd xd xd xd 9 9 9 9 5 5 5
avatar
2 Hasiko • 14:59, 05.07.2012
MELSIIIIIIIIIIIIIII SHUSHANSSS bg14 bg14 bg14 bg14 bg14 bg14 bg14 bg14 bg14 love2 love2 love2 love2 love2 love2 love2
avatar
4 SYUZI • 16:02, 05.07.2012
xd xd 4 4 4 love1 love1 love1 smaili_10 smaili_10 smaili_10 smaili_10 smaili_10 love1 love1 love1 love1
avatar
5 SYUZI • 16:04, 05.07.2012
LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE
avatar
6 liana • 11:20, 06.07.2012
5 6 8 4 18 LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE LOV_IS_LAIFE ba10 ba2 love1 love1 love1 love1 love2 love2 love2 love2 love2 love2 smaili_11 smaili_11 smaili_11 smaili_11 smaili_15 smaili_15 smaili_15 smaili_15 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_16 smaili_20 smaili_2 smaili_2 smaili_21 smaili_21 smaili_28
ComForm">
avatar