Դու մի տխրի, անուշ մամա... - 8 Օգոստոսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Օգսստոս » 8 » Դու մի տխրի, անուշ մամա...
17:38
Դու մի տխրի, անուշ մամա...

Դու մի տխրի, անուշ մամա,

Կյանքը հո միշտ սենց չի մնա,

Մի քիչ սպասի՝ լավ օր կգա,

Աստծո ուժը չի հեռանա,

Հաջողության պահն էլ կգա,

Ու մեզանից չի հեռանա:

Անհոգ կյանքի շունչը կզգաս,

Զավակներիդ հետ կմնաս,

Հպարտության առիթ կզգաս,

Թոռնիկներով կուրախանաս:

Դու մի խամրի, հրաշք մամա,

Կյանքում դեռ շատ ճանապարհ կա,

Անակնկալ պահեր կգան,

Դու ինքդ էլ չես հավատա:

Որդիդ նոր կյանք կվերսկսի,

Արևը ջերմ կտաքացնի,

Սրտումդ նոր հուր կվառվի,

Երջանկության ճիչ կառկայծի:

Դու մի լացի, իմ սուրբ մամա,

Արցունքներդ էլ կվերանա,

Հավերժ ժպտալ կսովորես,

Արցունքներդ էլ կկորցնես:

Դու միշտ ժպտա, բարի մամա,

Չէ՞ որ այն մեզ նոր կյանք կտա...

Չէ՞ որ քեզնով ենք մենք ապրում,

Քեզնով կյանքը իմաստ ստանում,

Քեզնով բարձր գլխով քայլում,

Միայն քեզնով հպարտանում:

Դու մի տխրի, անուշ մամա,

Սիրում ենք քեզ մենք անխնա։

/Հեղինակային/


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1225 | Ավելացրեց: Mar) | Թեգեր: Mar | Գնահատական: 3.2/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar