Դու կաս իմ մեջ... - 12 Մայիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 12 » Դու կաս իմ մեջ...
17:42
Դու կաս իմ մեջ...

Դու կաս իմ մեջ... Համառորեն մխրճվել ես հոգուս ամենախոր անկյունները ու չես ուզում դուրս գալ, որպեսզի հոգիս գոնե մի քիչ հանդարտվի էությունս հրատող ցավից:Բայց... դու վաղուց արդեն իմ հոգու մի մասն ես:Ոչ, դու հենց իմ հոգին ես: գնալով դու քեզ հետ կտանես հոգիս ու այնտեղ ծվարած ամենախոր ու ամենաջերմ երազներս ու հույսերս: Ու ես կդառնամ դատարկ, կդադարեմ ապրել:Բայց լինել քեզ հետ չեմ կարող, չեմ ուզում:Իսկ առանց քեզ ապրել... անզոր եմ:Երբ չեմ զգում ժպիտդ, չեմ կարդում աչքերդ,երբ չեմ տեսնում քեզ մի որոշ ժամանակ, սկզբում սիրտս մորմոքում է մի հզոր ցավ, ավելի հզոր քան իմ սերն է:Ու իմ սիրո ծովը վերածվում է տառապանքի օվկիանոսի:Սիրտս դառնում է այնքան փոքր տեղավորելու համար այդքան մեծ ցավը , որ պայթում է, և տառապանքի ու ցավի կաթիլները շիթ առ շիթ կաթում են հոգուս մեջ ու թունավորում այն, թունավորում կյանքս: Հանկարծ էությունս մշուշում է մի անդիմադրելի ցանկություն. ընդմիշտ, հավերժ մոռանալ քեզ: Երբեք չհիշել, որ եղել ես, կաս, ու չմտածել անգամ, որ կլինես:Սկսում եմ սիրտս պատնեշել անխոցելի թվացող պատով, որպեսղի քեզ էլ ինձ մոտ չթողնեմ: Սակայն երբ տեսնում եմ քեզ, ամեն ինչ փուլ է գալիս: Իմ մեջ ինչ-որ ուժ կա, որ ինձնից հզոր է, որ քեզ է ենթարկվում, որ քաոսում է հոգիս: Քո մի ժպիտը, մի հայացքը կարողանում են խորտակել այն արգելքները, որ ստեղծում եմ մեզ բաժանելու համար: Եվ նորից կամքս դառնում է սիրուս գերին:Քո հայացքը այրում է հոգիս, քո ժպիտը հավերժ դաջված է այնտեղ, իսկ աչքերդ միակ փարոսն են հոգիս սքողած ականակիր խավարում: ... Դու կաս իմ մեջ... Ինչքան էլ փորձում եմ, ինչքան էլ պայքարում եմ... դու կաս իմ մեջ... Ահավոր է երբ պայքարում ես շրջապատիդ դեմ ընտանիքիդ, ընկերներիդ, նույնիսկ ամբողջ աշխարհի: Բայց էլ ավելի ահավոր է, երբ պայքարում ես ինքդ քո դեմ: Երբ բանականությունդ ու սիրտդ պատերազմում են ավերակների վերածելով հոգիդ: Ու անխիղճ բանականությունդ անդադար կրկնում է, որ պետք է մոռանաս, պետք է չսիրես հիշեցնելով այն ցավը, որ պատճառել է նա քեզ, իսկ անմիտ սիրտդ խելակորույս գոռում է, որ ներես, որ սիրես, որ հանձնվես սիրուդ ծփանքին... Բայց... Բանակաությունը չունի սիրտ, այնպես ինչպես սիրտը բանականություն:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 982 | Ավելացրեց: LiD | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar