Դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար արդեն ոչինչ… - 5 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 5 » Դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար արդեն ոչինչ…
20:27
Դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար արդեն ոչինչ…
Այ սենց ֆիլասոֆսկի, любовные и Амур знает еще какие мысли будете читать в моем блоге. 
Խոսքերս Քեզ համար կլինեն ուշացած, քանի որ այս ամենը պետք է ասեի ոչ հիմա: Պետք է ոչ թե լռեի, այլ խոսեի անդադար, խոսեի այն ամենի մասին ինչ զգացել եմ: Ինչու՞ եմ հիմա խոսում. չեմ ցանկանում լինել այն տականքը, որին կտեսնես փողոցում ու սառը հայացքով կդիմավորես … Այլ բան է, երբ կտեսնես` միգուցե, կբարևես, միգուցե, ուղղակի կժպտաս աչքերով ու կհիշես մի պահ լավ պահեր: 
Մի բան է, երբ բացում ես հերթական ծխախոտի տուփ, մեկ այլ ,երբ շպրտում ես աղբարկղը հերթականը: Մի բան է, երբ մտնում ես սիրո անհատակ ծով, մեկ այլ, երբ ուղղակի փակում ես ծորակը. հըմ… չէ քաղցր, դու ո’չ ծխախոտի տուփ ես, ո’չ էլ ծորակ, դու սիրո այն ծովն ես անհատակ, որում ես լող տվեցի, սակայն տարակուսեցի, սարսափեցի, ինչու՞, որտև, ինչպես ամեն մարդ, ես էլ չեմ սիրում անորոշությունը. անորոշություն ինձ համար, սակայն ամեն ինչ պարզ էր: Սա զղջման խոսքեր են: Զղջում եմ, որ չխոսեցի: Զղջում եմ, որ չունեցա բավարար քաջություն քեզ ասել, որ սիրում եմ: Այդ օրերը ինձ համար ամենավառն էին ու չեմ մոռանա. ամենամոտ ընկերս ասում է, թե այդ օրորին ուղղակի շողում էի: 
Շնորհակալ եմ այդ օրորի համար, այն պահերի, որոնք ինձ ստիպում էին, թեկուզ անտեղի, անհանգստանալ: Շնորհակալ եմ քո հայացքի, որ ստիպում էր անդադար գերվել ու լռել: Շնորհակալ եմ: 

Ահա ավարտեցի կարդալ ԻՄ Достоевский – "Бедные Люди”-ին : Մնաս Բարով

Անցած շաբաթ օրերին նշեցինք գինու և բերքի տոները:
Շրջկենտրոնում կազմակերպվել էր ցուցահանդես: Մեր շրջանի շնորհալիները օրը ավելի նշանակալից ու լի դառձրին իրենց երգ ու պարով: Այնտեղ էր նաև Նա. այն գեղեցկուհին. մեր գեղի կթվորուհին: Մի’ խնդա, յա’: Ու չնայած Ասոյի հորդորներին ու ոգևորմանը ես, դե գիտեք չոբաններիս ամաչկոտ Ւ_Ւ , չէի մոտենում:
-Ա’յ տղա~, էել մոտիկցի, հո սատանա չէ՞:
-Ասո դու ըտեղ, որտե՞ղ սատանա տեսար:
-Տիա պառվին աշէ:
-Է~ Ասո, սրտովս գնա:
-Առ էս մի բաժակ մաճառը քաշի գլխովդ ու թռի Իրա մոտ:
-Ուստի մաճառն ա՞:
-Հա, -պտալով ասաց Ասոս:
-Բայց ինչ ճիշտ էլ ասիր: Ուստի մաճառից հետո իրոքից կթռչեմ:
Ծիծաղում էինք անդադար: Սակայն մտքում ասում էի. "Է~ Ասո ջան ես արդեն ճախրում եմ, ինձ իջնել ա հարկավոր”:
Մոտեցա: Ժպտաց հաճելի ի պատասխան կարմրած բարևիս: Առաջարկեցի զբոսնել Մշակույթի տան այգով: Աշնանային այգին դատարկ էր. ասես հատուկ ինձ համար, հատուկ մեզ համար: Լռել էի, ամբողջ զբոսանքին մէ խոսք դուրս չեկավ բերանիցս: Նա էլ չէր խոսում: Միայն ժպտում էր ու կարծես աչքերով ասում էր. ” կսպասեմ խոսքերիդ, բայց բնավ հարկավոր չէ, որ դրանք լինեն հիմա ու այս պահին”:
Օրվա և տոնակատարության ավարտին նոր մոտեցանք համագյուղացիներին: Հավաքեցինք տաղավարները ու ճանապարհվեցինք դեպի գյուղ: Ամբողջ ճանապարհին լուռ էր, սակայն սիրտս ուզում էր երջանկությունից պատռել կուրծքս: Ասոն հասկացել էր, թե ինչ է կատարվել զբոսանքի ժամանակ: Զգում էր իմ ներքին երջանկությունը:
Մթնշաղին հասանք գյուղ ու բոլորը ցրվեցին: Միայն ես էի գյուղամիջում կանգնել լու~ռ, շվար: Ասես մի չորցած ծառ դարերի ցավով կճռոտված:
-Էհ Ասո ջան ի՞նչ անեմ: Ասոս ետ էր եկել իմ ետևից: Ընկերը մնում ա ընկեր:
-Քէ~լ Չոբան ախպեր գնանք. դու քո դարդո~վ, ես իմ տնով:

Ես ձեզ հետ եմ հարգելի ընթերցողներ. ուղղակի էս անտեր մուսաս ա փչացել, ճանապարհին մեկ-մեկ ժաձյեռշկա ա լինում երկար ժամանակով:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 879 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar