«Դժվար ապրուստի» Նինան ամուսնանում է. - 24 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » «Դժվար ապրուստի» Նինան ամուսնանում է.
13:39
«Դժվար ապրուստի» Նինան ամուսնանում է.

Այս անգամ իր սերիալային գործունեության, երազանքների ու անձնական կյանքի մասին է պատմել "Դժվար ապրուստ” սերիալի դերասաններից Նառա Դիլանյանը:

Հայոց լեզուն ու գրականությունը դպրոցական տարիներից անբաժան են եղել ինձնից. բանաստեղծություններ էի գրում, պատմություններ հորինում: Ճիշտ է` դրանք մանկական թոթովանքներ էին, բայց անկեղծ էին:

Երազում էի դերասանուհի դառնալ. իմ բեմը մեր տան սեղանն էր, իսկ հանդիսատեսս` հարազատներս: Ելույթիցս հետո նրանք պարտադիր ծափահարում էին, այլապես լաց էի լինում:

Իմ կյանքի սխալներից մեկն այն է, որ չշարունակեցի ուսումս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում. դերասանական կրթություն չունեմ:

Մինչ սերիալում նկարահանվելը համագործակցում էի երգիչ-երգչուհիների հետ. երգեր եմ գրել նաեւ Աիդա Սարգսյանի եւ Սիրանայի համար:

"Դժվար ապրուստ”-ում հայտնվել եմ` առանց քասթինգի մասնակցելու. հավանել էին լուսանկարներս: Անկեղծ ասած` միանգամից չեմ  համաձայնել,  որովհետեւ դերն այնքան էլ բարի չէր, բայց հետո փոխվեց:

Սերիալում դերախաղիս հետ կապված լավ ու դրական խոսքեր շատ եմ լսում, բայց հոգուս խորքում էլ ավելի եմ համոզվում, որ սովորելու դեռ շատ բան ունեմ:

Նկարահանման հրապարակում միշտ ջերմ մթնոլորտ է տիրում: Բոլորս էլ պատրաստակամ ենք միմյանց օգնելու` ռեժիսորից մինչեւ դերասաններ:

Սերիալներին դրական եմ վերաբերվում: Դրանցից յուրաքանչյուրը դաստիարակչական նշանակություն ունի, պարզապես պետք է ճիշտ ընկալել գաղափարը:

Սերիալների շնորհիվ բացահայտվում են շատ տաղանդավոր երիտասարդներ: Շատ եմ ուզում, որ պրոֆեսիոնալներն ու փորձառուները քննադատելու, ընկճելու փոխարեն օգնեն խորհուրդներով:

Ուրախ եմ, որ իրականանում է երազանքս: Կարող եմ անկեղծ ասել, որ խաղս նվիրում եմ հանգուցյալ հայրիկիս: Վստահ եմ, որ նա հպարտանում է ինձնով:

Անձնական կյանքս երբեք չեմ թաքցրել. նշանված եմ: Սիրելիս կյանքիս ամենաճիշտ ընտրությունն է: Նա միայն ուրախ է իմ հաջողությունների համար, միշտ ոգեւորում է:

10-ը տարի է` միասին ենք, եւ ոչ մի վայրկյան չեմ զղջացել ընտրությանս համար: Երբ կա սեր, կա նաեւ խանդ, բայց մեր դեպքում դա չափի մեջ է: Ամեն ինչ հարթվում է, երբ ընտրյալս տեսնում է, որ ես իսկապես ապրում եմ իմ աշխատանքով:

Մինչեւ տարեվերջ կպսակադրվենք. հարսի ճերմակ զգեստ կհագնեմ: Շատ եմ ցանկանում, որ իմ երազած հարսանիքը լինի` ֆայտոնով, կինտոների պարով եւ Համլետ Գեւորգյանի "Գովք սիրունին” երգի ուղեկցությամբ:

Սերիալից դուրս ես ռոմանտիկ, երազկոտ, մի փոքր կոկետուհի, կենսուրախ, առույգ Նառան եմ: Շփվող եմ, արագ եմ մտերմանում, նվիրվում եմ մարդկանց, սիրում եմ, շուտ հիասթափվում եմ: Սիրում եմ լուսանկարվել, ամեն մի փոքր առիթ տոնի եմ վերածում: Եվ ի տարբերություն մարմնավորածս կերպարի` Նինայի` շահամոլ չեմ:

 

Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 965 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar