Դժվար ապրուստ”-ի դերասան Տաթեւ Սարգսյանին կոպիտ ձեւով վիրավորել են - 27 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 14.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 27 » Դժվար ապրուստ”-ի դերասան Տաթեւ Սարգսյանին կոպիտ ձեւով վիրավորել են
14:28
Դժվար ապրուստ”-ի դերասան Տաթեւ Սարգսյանին կոպիտ ձեւով վիրավորել են

Տաթեւ Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է "Դժվար ապրուստ” սերիալում խաղացած Էվայի դերով, խոսելով իր հասցեին հնչող քննադատությունների մասին, համացանցային մեկնաբանությունների տիրույթում կոպիտ ձեւով վիրավորել են իրեն:
"Խաղացածդ մի վերջին պոռնիկի դե՞ր չի ..... Վաղը մյուս օր, երեխայիդ կասես` "բալիկս, քո մայրիկի առաջին ու աննպատակ դերերից մեկը լկտի, անդաստիարակ փչացածի դերն էր”. ահա այս բովանդակությամբ մեկնաբանությունն է Տաթեւի համար պարզաբանումներ տալու առիթ հանդիսացել:

"Ինչպես բանական ցանկացած մարդ, սիրում եմ առողջ քննադատությունը, բայց ոչ մառազմը: Սիրում եմ այս ասույթը` "Երբ խոսքն ուրիշներին դատելու մասին է, դուք դատավորի դերում եք, երբ Ձեր` պաշտպանի”,-ասել է նա:
Տաթեւը նշել է, թե ինքը սովորական մարդ է, որին ճակատագիրը հայտնի է դարձրել. "Ես իմ աշխատանքն եմ անում, սիրում եմ զբաղվել ինքնազարգացմամբ: Եթե ոչ մի տպավորություն չթողնեի, ինձ համար դա սարսափելի կլիներ, ստվերում կլինեի: Շնորհակալ եմ այդ մարդկանց իրենց ուշադրության համար: Անվանի շատ դերասաններ են ասում, որ առավել հետաքրքիր է բացասական կերպար կերտելը, այն ավելի գրավիչ է հանդիսատեսի համար, բայց հավանաբար, ոչ հայ հանդիսատեսի”:
"Ես սովորական մահկանացու եմ, իմ մասին ես չեմ խոսում, իմ մասին խոսում են, եւ ինչպես տեսնում եմ` շատ բորբոքված ու ոգեւորված: Ուրախ եմ, որ իմ դերը մարդկանց այդքան հետաքրքրել է…”,-հավելել է սերիալային դերասանուհին:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 1470 | Ավելացրեց: GJUK | Գնահատական: 3.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar