Դժբախտ մարդկանց ամենակործանարար 7 սովորույթները - 7 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 7 » Դժբախտ մարդկանց ամենակործանարար 7 սովորույթները
23:23
Դժբախտ մարդկանց ամենակործանարար 7 սովորույթները

Այս սովորույթներից մի քանիսն առաջին հայացքից անվնաս են թվում, բայց առաջին տպավորությունը խաբուսիկ է։

1. Կատարելության ձգտում. ամեն ինչ բարդ է, երբ մարդը պերֆեկցիոնիստ է։ Նման մարդկանց համար դժվար է երջանիկ լինել, քանի որ նույնիսկ դրան հասնելու ուղին պետք է նրանց համար կատարյալ լինի։ Նրանց կարծիքով միշտ կա մեկը, ով իրենցից ինչ-որ չափով ավելի երջանիկ է՝ ունի ավելի մեծ տուն, ավելի լավ աշխատանք, ավելի գեղեցիկ սանրվածք։ Այսպիսի մարդկանց համար երջանիկ պահերը կարճատև են և հազվադեպ. դրանք լինում են միայն այն ժամանակ, երբ նրանք կարծում են, թե ինչ-որ բան իդեալական են կատարել, բայց դեռ չգիտեն, որ ինչ-որ մեկը դա ավելի լավ է կատարել։

2. Բացասական լիցքերով մարդկանց հետ շփում. ինչպե՞ս կարելի է երջանիկ լինել, երբ շրջապատող մարդիկ կրկնում են, որ կյանքը դաժան է ու անարդար։ Մի բան է, երբ նման ձևով արտահայտվում են կոնկրետ իրավիճակի դեպքում (ճգնաժամ, երկրում տիրող իրավիճակ), բայց լրիվ այլ բան է. երբ նման մտքերը գերիշխող են և վերաբերում են ամեն ինչին՝ առանց բացառության։ Այսպիսի խոսակիցներից պետք է խուսափել։

3. Ներկայի փոխարեն անցյալով կամ ապագայով ապրել. հիշենք «այստեղ և հիմա» կանոնը. երբ մտածում ենք ապագայի կամ անցյալի մասին, մենք կորցնում ենք տվյալ պահի՝ «հիմա»-ի զգացողությունը։ Մենք սովորաբար կենտրոնանում ենք բացասական երևույթների վրա՝ հազվադեպ հիշելով հաճելի պահերի մասին. ինչո՞ւ մեզ մերժեցին, ինչո՞ւ մեզ մոտ չստացվեց, ինչո՞ւ սխալվեցինք և այլն։ Հին անհաջողություններն ու սխալները մեզնից խլում են «այստեղ և հիմա» սկզբունքի գիտակցումը։ Ամեն ինչ իր ժամանակն ունի. տխրեցինք, վերլուծեցինք, դասեր քաղեցինք, ուրեմն շարժվենք առաջ։

4. Նախանձ  և համեմատություն. ինչ-որ մեկի մոտ միշտ էլ ինչ-որ բան ավելի լավ է ստացվում, քան մեզ մոտ։ Ընդհանրապես համեմատվելը վնասակար սովորություն է։ Այսպիսի մարդիկ հաճախ են իրենց համեմատում իրենց շրջապատողների հետ, իսկ նրանց մոտ մի բան կգտնվի, որ ավելի լավ է։ Արդյունքում կարող է նվազել մարդու ինքնագնահատականը։

5. Կյանքի բացասական դեպքերի վրա կենտրոնանալ. հեռու գնալ պետք չէ. հասուն տարիքի մարդկանցից շատերը  հաղորդումներ են դիտում գողությունների, սպանությունների, աշխատանքից ազատումների, ամուսնալուծությունների մասին, դրան հետևում է «ԽՍՀՄ-ի տարիներին այսպես չէր» մենախոսությունը։ Երբ մարդն ապրում է նման լուրերով ամեն օր, հենց այդ լուրերն էլ դառնում են նրա կյանքը։

6. Շրջապատի կարծիքից կախվածություն. մի բան անելուց առաջ մարդիկ մտածում են՝ իսկ ինչ կմտածեն ուրիշները։ Ձեզ կարող է թվալ, թե շատերի ուշադրության կենտրոնում եք, և ստանդարտ վարքի սահմաններից դուրս գալը քննարկումների պատճառ կդառնա։ Եթե նույնիսկ փորձում եք նոր բան անել, անում եք թաքուն, իսկ մշտական մտավախությունը, թե ձեզ կքննադատեն, խոչընդոտում է ձեր ինքնազարգացմանը, հետևաբար նաև երջանկությանը։

7. Կյանքի բարդացում. կյանքը հետաքրքիր, միևնույն ժամանակ բարդ է։ Բայց հետաքրքրականն այն է, որ այդ բարդություններից ու խոչընդոտներից շատերը մենք ինքներս ենք մեզ համար ստեղծում։ Աշխատե՛ք խուսափել անպետք կոնֆլիկտներից, ավելի շատ ժամանա՛կ անցկացրեք ընկերների հետ, վայելե՛ք հաճելի զբոսանքները՝ ձեզ զերծ պահելով սթրեսից ու բացասական մտքերից։ Արե՛ք առաջին քայլը. գուցե ձեզ դո՞ւր գա։



 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 834 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 shushanik • 10:17, 08.07.2012
shat cishtaaa 9 9 9 9 9 9 9
ComForm">
avatar