Բրիտանացի դիզայներ Ադրիան Սավաժն ինքնատիպ տաբատ է ներկայացրել: «Microsoft»-ի հետ համագործակցելով՝ դրանք ոչ միայն հագուստի մաս են կազմում, այլ սմարթֆոնների լիցքավորման սարք են հանդիսանում:Դիզայների խոսքով՝ նա ձգտել է ստեղծել ոչ միայն օգտակար, այլ նաեւ հարմարավետ իր: Աշխատանքի ընթացքում նրան հաջողվել է լուծել հագուստի տաքանալու խնդիրը լիցքավորման ընթացքում, սակայն բարձր տեխնոլոգիական տաբատների համար լվացքի մեքենան հակացուցված է:Սավաժն տեխնիկական որեւէ առաջընթաց չի գրանցել, պարզապես օգտվել է «Nokia» ընկերության մշակումներից անլար սարքավորումների ստեղծման բնագավառում, հայտնում է «Newsru»-ն:Նա տաբատի գրպաններում «»-ի լիցքավորման սարք է տեղադրել, որը թույլ կտա քայլելու ընթացքում օգտատերին լիցքավորել սմարթֆոնը:Սարքն օգտագործում է էլեկտրամագնիսական դաշտն էներգիա հաղորդելու համար երկու ալեհավաքների փոխադարձ ինդուկցիայի միջոցով: Տաբատի գրպանը էներգիան հաղորդում է սմարթֆոնին, հայտնում է «Ռոսբալտը»:Ինչ վերաբերում է արժեքին, ապա այն դեռ հայտնի չէ, թեեւ դիզայները նշել է, որ այն կգերազանցի 340 դոլարը: