Ձեռքերի խնամք - 27 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 27 » Ձեռքերի խնամք
10:48
Ձեռքերի խնամք

Գեղեցիկ ձեռքեր ունենալը մարդու ընդհանուր տեսքի կարևոր մասն է կազմում: Ինքներդ էլ գիտեք, որ ձեռքերը ունեն մշտապես խնամքի կարիք: Եթե ձեռքերի մաշկը զգայուն է, ապա արժե ամեն երեկո ձեռքերը դնել գոլ սոդայի լուծույթի մեջ (1 թեյի գդալ սոդա 1 լիտր ջրին): Տնային աշխատանքից մգված և կեղտոտված մաշկը կարելի է մաքրել խաշած կարտոֆիլով, կիտրոնի հյութով, կաթով, լոլիկով: Կոպիտ մաշկին հարկավոր է սկզբից քսել վարունգ իսկ հետո` գլիցերինի և կիտրոնի հյութի խառնուրդ (հավասար չափերով): Այս դեպքում կօգնի և վարսակը՝ մանրացրած վարսակին ավելացնել 1 ճաշի գդալ հալվեի(ալոէ) հյութ, խառնել և 5 րոպեի ընթացքում այդ խառնուրդով մերսել ձեռքերը: Լվացվել: Խաշած կարտոֆիլը տրորեք, ավելացրեք կաթ, այս խառնուրդը քսեք ձեռքերին, պահեք 15 րոպե, լվացվեք սկզբից գոլ, հետո սառը ջրով: Լավ ցամաքացրեք ձեռքերը և քսեք ձեռքերի համար նախատեսված քսուքը: Կարելի է օգտագործել նաև հում կարտոֆիլը: Քերիչով քերեք կարտոֆիլը, ավելացրեք 1 թեյի գդալ մեղր, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Պետք չէ մոռանալ նաև ձեռքերի մարզանքի մասին: Գոյություն ունեն տարբեր վարժություններ, բոլորը հեշտ են, չեն պահանջում շատ ժամանակ, սակայն շատ արդյունավետ են: Դանդաղ սեղմեք և բացեք մատները, պտտեք ձեռքերի դաստակները սկզբից մի, հետո մյուս կողմ: Ձեռքերով հենվեք սեղանին և սկսեք հերթով բարձրացնել և իջեցնել մատները: Մերսեք ձեռքերը` չմոռանալով մատների մասին: Ցանկալի է, որ օգտվեք այս հեշտ, սակայն շատ արդյունավետ խորհուրդներից, որ դրանք դառնան ձեզ համար սովորական և դուք կզգաք արդյունքը:


 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 596 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar