Ձեր սիրո ծառը. հոգեբանական թեստ - 1 Սեպտեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 1 » Ձեր սիրո ծառը. հոգեբանական թեստ
21:21
Ձեր սիրո ծառը. հոգեբանական թեստ

Ձեր սիրո ծառը. հոգեբանական թեստ Այս թեստը Ձեզ կօգնի երկրորդ կեսի ընտրության հարցում:

1. Ուշադիր նայեք ներկայացված տարբերակներին: 2. Ընտրեք այն մեկը, որն առավել շատ է Ձեզ դուր եկել:

 
№1 ծառը Ծառի այս տեսակը ընտրում են ուժեղ, համարձակ և վճռական մարդիկ, բայց միևնույն ժամանակ, նրանք հոգու խորքում ռոմանտիկ և քնքուշ անձնավորություններ են: Դուք ինքնավստահ եք, համառ, դիմացկուն, սառը դատող, սակայն որոշ խնդիրներ ունեք ադապտացիայի հարցում: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում Դուք երբեմն խորամանկություն եք ցուցաբերում: Համարձակ եք և հարաբերություններում նախաձեռնությունը սիրում եք վերցնել Ձեր ձեռքը: Ընտանիքում նման մարդիկ հուսալի են: Ձեզ կհամապատասխանեն վառ, յուրօրինակ անձնավորությունները: Մասնագիտությունը՝ քաղաքական գործիչ, օպերատոր, ռեժիսոր, ղեկավար: Եթե Դուք ընտրել եք
 
№2 ծառը Ձեզ ավելի բնորոշ են խոհեմությունը, հաշվենկատությունը և համառությունը: Դուք արհամարհում եք ուրիշների կարծիքը: Անկասկած, Դուք կյանքում արդեն ունեք նպատակ, որին համառորեն ձգտում եք: Հակառակ սեռի հետ հարաբերություններում փորձում եք պլան ստեղծել, որն աստիճանաբար իրականացնում եք: Կայուն անձնավորություն եք, բայց երբեմն կարող եք շատ բուռն արձագանք տալ իրադարձություններին: Ձեզ համապաստխանում է բարի և ուժեղ անձնավորությունը, ով կկարողանա աջակցել Ձեզ բոլոր նախաձեռնություններում: Ձեզ կհամապատասխանեն կայուն անձնավորությունները: Մասնագիտությունը՝ հաշվապահ, բանկային աշխատակից, շինարար: Եթե Դուք ընտրել եք
 
№3 ծառը Դուք շատ զգացմունքային և քնքուշ անձնավորություն եք, շատ եք սիրում ռոմատիկան և էսթետիկությունը: Շատ եք կենտրոնանում սեփական անձի վրա, կարող եք լսել ուրիշների կարծիքը, բայց սեփականը ամենից վեր է: Փորձում եք շրջանցել սուր անկյունները և համաձայնության հասնել: Հարաբերություններում ուժեղ անձնավորության եք փնտրում, ով Ձեզ համար պաշտպան կլինի: Դուք լի եք սիրով և էներգիայով: Որպես երկրորդ կես ձեզ կհամապատասխանեն բռնցքամարտիկները, ղեկավարները, ռազմական ծառայությունների աշխատակիցները: Դուք կկարողանաք շատ լավ աջակից լինել սիրելիի համար: Եթե Դուք ընտրել եք
 
№4 ծառը Դուք այնպիսի անձնավորություն եք, ով միշտ փորձում է կատարելության, ճշտապահության և կարգուկանոնի հասնել: Դուք ունեք հստակ օրենքներ, որոնցով առաջնորդվում եք կյանքում: Դուք կոնֆլիկտային չեք, բայց կարող եք հակահարված տալ յուրաքանչյուրին և ցանկացած իրավիճակում:Ամաչկոտ չեք, բայց նրբազգացության զգացում, անկասկած, ունեք: Դուք շատ եք սիրում ամեն նորը և յուրօրինակը, բայց երբեք չեք մոռանում հինը և մոռացվածը: Մարդկանց հետ փորձում եք երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել: Ձեր երկրորդ կեսի հետ հարաբերություններում ձգտում եք լինել լիդերի դերում, բայց եթե դրան չեք հասնում, ապա իրավահավասար զուգընկեր եք դառնում, ում լիովին կարելի է վստահել ծանր պահին: Ձեզ համապատասխան կլինի յուրաքանչյուր անձնավորություն, քանի որ յուրաքանչյուրից Դուք կկերտեք այն, ինչ Ձեզ հարկավոր է, եթե միայն չհանդիպեք ուժեղ անհատականության և այդ դեպքում իդեալական զույգ կկազմեք: Եթե Դուք ընտրել եք
 
№5 ծառը Դուք շատ էմոցիոնալ և վառ անհատականություն եք, ով կարող է շատ արագ բռնկվել և նույնքան արագ հանգստանալ: Հարաբերություններում Դուք առաջին հերթին փորձում եք ուշադրություն գրավել՝ պարուրելով Ձեր անձը գաղտնիքներով և խորհրդավորությամբ: Հարաբերությունները Ձեզ մոտ ոչ միշտ են հարթ ընթանում, հաճախակի վեճեր են ծագում երկրորդ կեսի հետ: Բայց երբեմն այդ վեճերը միայն ամրապնդում են հարաբերությունները և հանդարտվելուց հետո լուծում եք բոլոր խնդիրները: Որպես զուգընկեր Ձեզ համապատասխանում են հանգիստ և հավասարակշռված մարդիկ, ոչ կոնֆլիկտային, ովքեր կարող են հեշտությամբ լուծել կոնֆլիկտային իրավիճակները: Մասնագիտությունը՝ իրավաբան, դատախազ, դիվանագետ, օդաչու և այլն:

 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1608 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.2/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 SYUZI200001 • 21:03, 14.03.2016
Sçhat çhischt er ev hàmàpàtàsxaneç im andzi het
9 9
ComForm">
avatar