դեռևս կարոտում եմ քեզ … - 5 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 5 » դեռևս կարոտում եմ քեզ …
19:41
դեռևս կարոտում եմ քեզ …

լացեմ… Մեկ – մեկ արցունքներս դադարում են ենթարկվել մտքիս, միտքս`սրտիս, սիրտս` հոգուս, հոգիս`մարմնիս… Եվ գիտես այդ պահին շատ դժվար է լինում հասկանալ սեփական միտքը, որ կամքից անկախ է, ամենքից անվախ է... Ես շատ եմ ասել քեզ, որ դու միակն ես, ում համար միտքս գիշեր թե ցերեկ աղոթք է արել, ում համար աչքերս շատ են արտասվել: Երանի նորից կարողանայի ասել այս ամենը քեզ, չնայած որ այդ ամենից շատ եմ հոգնել: Երանի գեթ մեկ անգամ զգաս այն ցավը, որ ես եմ զգացել քո հեռանալուց: Շուրթերս այնքան են քո անունն ասել, որ հոգնել են, և չեն բարբաջել ուրիշ ոչ մի բառ: Ցավում եմ,որ դու այդպես ել չհասկացար, որ նա, ով չի գնահատում զոհաբերությունը հանուն սիրո, չգիտի որն է իսկական սերը: Իսկ ես խենթի պես զոհաբերեցի իմ էությունս:Իսկ եթե անկեղծ` դեռևս կարոտում եմ քեզ… Կյանքս առանց քեզ անցնում է մոլոր, և ոչինչ, ոչինչ չեմ տեսնում շուրջս, ոչինչ չի հուզում այնպես, ինչպես դու , ոչինչ և ոչ ոք չի նվիրում ինձ այն ժպիտը, այն ծիծաղը, որ դու էիր նվիրում: Քեզ չեմ մոռանում… Ինչքան էլ ասեմ, թե ատում եմ, ինչքան չկանչեմ և քեզնից փախչեմ, մեկ է սիրտս միայն քեզ է կանչում: Միթե դժվար էր սիրել խենթի պես, ճախրել խենթացած... դժվար չէր, դու չցանկացար: Գուցե այլ ձեռքեր ինձ կգուրգուրեն, և ուրիշ շուրթեր կհպվեն շուրթերիս, մեկ է , իմ սիրտը քեզ կկարոտի, իսկ հոգիս էլ միշտ քեզ կպատկանի:Գիտես ամեն պահ քո շունչն եմ զգում, ու թե ինչպես ես ինձ գրկում և նուրբ շշնջում քո սիրո մասին , բայց ավաղ ցնորք է սա, որը միշտ չքանում է: Նոր եմ հասկանում, որ մեծ սերը մեծ տառապանք է, բայց երբեմն այդ տառապանքն էլ է հաճելի թվում, երբ սիրտդ այրվում է կատաղի կարոտից, բայց մեկ է ոչինչ չես կարողանում անել, քանի որ շնչում ես միայն նրա անունն արտաշնչելով: Դու ես մեղավոր, որ հիմա ինքս ինձ հետ խռովքի մեջ եմ, դու ես մեղավոր, որ ես մենակ եմ, դու ես մեղավոր, որ մինչ հիմա աղոթքը շուրթերիս քո սերն եմ խնդրում,ախր հասկացիր ես քեզ եմ սիրում: Դու իմ մեղավոր, դու իմ միակ սեր, կարոտում եմ քեզ... ավաղ դու այդ մասին չգիտես...

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 819 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar