Դեռ կլինեն . . . - 10 Մայիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 10 » Դեռ կլինեն . . .
21:52
Դեռ կլինեն . . .

Դու մենակ ես զգում քեզ` լքված բոլորից: Քեզ թվում է, որ քեզ ոչ-մեկ չի հասկանում: Հոգուդ մեջ տիրում է լոկ դատարկություն, որ մի ժամանակ լցված էր սիրով ու ժպիտներով: Նա` քո կյանքի այն միակը ում տվել էիր քո մեջ պարունակվող սերը, խլեց քո հոգու ցնծությունը և տարավ իր հետ: Հիմա քո հոգում կա միայն անսպառ հոսող արցունքի վերքեր, որը դժվար է բուժել: Եվ այդ վերքերն են, որ ստիպում են քեզ չարանալ բոլորի հանդեպ: Ուզում ես ամբողջ ուժով գոռալ, որ աշխարհը իմանա թե ինչ է արել քո և քո զգացմունքների հետ. թե ինչ ցավ է պատճառել քո երիտասարդ հոգուն: Ուզում ես հեռանալ բոլորից, գնալ մի հեռու, ամայի վայր, որտեղ ոչ ոք չկա, միայն դու ես քո մտքերի և երազանքների հետ: Ուզում ես մտածել քո կյանքի մասին և այն ժամանակների մասին, որ երջանիկ էիր նրա հետ, և նույնիսկ մտածել այն մասին թե ինչը խանգարեց քո երջանկությանը, և թե ինչու նա այդպես վարվեց, չէ որ խոստացել էր սեր մինչև մահ և երջանիկ օրեր միասին: Լացում ես, ուզում ես հոգուդ տանջանքը արցունքի տեսքով ներկայացնել աշխարհին, որ գոնե մի քիչ թեթևանա այդ ցավը տանջող: Բայց չեն օգնում արցունքները, հոգիդ մինչև հիմա շարունակում է այրվել: Ի՞նչ անես: Ու՞ր գնաս: Ու՞մ դիմես, որ օգնի քեզ: Ցավոք չես գտնում ոչ ոքի` դու մենակ ես քո հույզերի հետ: Բայց հավատա, կգա այն ժամանակը երբ դու կլինես այն կյանքով լեցուն աղջնակը, որ չգիտեր ինչի համար են արցունքները: Եվ իսկապես, ինչի համար են արցունքները եթե կա ժպիտը: Փորձիր ժպտալ, ապացուցիր բոլորին, որ դու ուժեղ ես, որ քեզ ոչինչ չի կարող կոտրել: Փորցիր գտնել քո երջանկությունը, բայց այս անգամ խորը դատելով, որպեսզի այդ հմայիչ ժպիտը երբեք չանհետանա քո գեղեցիկ դեմքից: Մտածիր, հիշիր, բայց առանց արցունքների, որովհետև երջանիկ օրեր քո կյանքում դեռ շատ կլինեն:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 877 | Ավելացրեց: LiD | Գնահատական: 4.6/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar