Դեպի մեծ երազանք - 17 Հոկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հոկդեմբեր » 17 » Դեպի մեծ երազանք
02:35
Դեպի մեծ երազանք

Ոչինչ եթե այսօր ուրախ չեմ,ոչինչ եթե չեմ ժպտում սովորականի նման,ոչինչ եթե այսօր լաց եմ լինում...բայց ես գիտեմ մի բան որն ինձ ուժ է տալիս ու առաջնորդում դեպի մեծ երազանք:Հենց այս տարօրինակ լռությունն ու անորոշությունն ինձ տանում են դեպի այն ուրախ,անկեղծ,անհոգ ապագան,որ տխրության վրա եմ կառուցում...Տխուր օրերիս վրա կառուցում եմ անհոգ ու երջանիկ ապագաս:Ես վստահ եմ որ ամեն բան լավ է լինելու,վստահ եմ ու դրա համար էլ հիմա ոչնչից չեմ դժգոհում:Երազանքներս այնքան մեծ են ու անսահման որ նույնիսկ չեմ նկատում ներկայիս խնդիրները:Ես վերջապես հասկացա թե ինչ է պետք ինձ,ունենալ երազանքներ,նպատակներ և առաջնորդվել դրանցով:Երբեմն կյանքին նայել վարդագույն ակնոցներով,սիրել բոլորին անխտիր,լինել անկեղծ քչերի հետ:Պետք չէ ուրախ լինել որպիսի ուրիշները դա նկատեն այլ լինել երջանիկ ինքդ քեզ համար:Ժպիտով դիմավորել ու ճանապարհել բոլոր դժվարին խնդիրներն ու փորձությունները՝չէ որ կյանքը հետաքրքիր է հենց այպիսին՝ դժվարին ու բարդ: Կյանքը պայքար է և ունի իր դրական ու լուսավոր կողմերը: Միշտ քայլեք առաջ,մի նայեք ոչ մի արգելքի:Հաճախ ժպտացեք և հիշեք երազանքները միշտ իրականանում են:))))) ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 925 | Ավելացրեց: Lilitka | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 GevoK • 23:05, 16.12.2014
SHat lavner apres
avatar
2 Lilitka • 19:07, 18.12.2014
shnorakal em xd
ComForm">
avatar