ԴԵԿԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 6 Դեկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 6 » ԴԵԿԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
10:49
ԴԵԿԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ Այսօր ամենաբարեհաջող օրն է, որպեսզի ձեր սիրելիին պատմեք ձեր նախասիրությունների եւ հետաքրքրությունների մասին։ Հենց այսօր առավել մեծ է հավանականությունը, որ նա դրանք կկիսի ձեզ հետ եւ կընդունի որպես իրենը։

ՑԼԵՐ Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս վերաիմաստավորել այն ամենն, ինչ այս օրերին եղել է ձեր եւ ձեր սիրելիի միջեւ։ Եթե դուք փոփոխություններ չեք տեսնում, ուրեմն կամ դուք կույր եք, կամ էլ անմիջապես պետք է սկսել անել այդ փոփոխությունները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Այսօր դժվար թե գոհ լինեք ինքներդ ձեզանից եւ ձեր կյանքից։ Եթե դուք ցանկանում եք այդ մասին խոսել, ապա ավելի լավ է դիմեք հոգեբանի, իսկ եթե ինչ-որ բան եք ուզում ձեռնարկել, ապա արեք դա։ Միգուցե երեկոյան արդեն ինչ-որ արդյունքի հասնեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Այսօր ձեզ եւ ձեր սիրելիի հարաբերություններին շատ կօգնի բնությունը։ Աշխատեք այնպես անել, որ ամբողջ օրը ձեզ հետ լինեն կատու, շնիկ կամ բույսեր։ Այդպես ձեզ ավելի հեշտ կլինի լուծել խնդիրները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ Այսօր սիրելիին կոնֆետ նվիրեք, որպեսզի քաղցրացնեք նրա դառը կյանքը։ Իսկ եթե նա կոնֆետ չի ուտում, ապա նվիրեք նրան ինչ-որ այլ համեղ բան։ Թող որ նա այսօր հոգատարություն զգա ձեր կողմից այդ կերպով։

ԿՈՒՅՍԵՐ Այսօր ձեզ համար շատ ուրախալի կլինի ամեն րոպե անցկացնել ձեր սիրելիի կողքին։ Փառք Աստծո, նման րոպեներ շատ կան ու դեռ կլինեն։

ԿՇԵՌՔՆԵՐ Այսօր արժե, որպեսզի ձեր սիրելիի հետ հոգ տանեք ինչ-որ մեկի մասին՝ երեխայի, ընտանի կենդանու եւ այլն։ Կարեւորը, որպեսզի հոգ տանեք այնպիսի մեկի մասին, ով իսկապես դրա կարիքն ունի։ Հետագայում դա ձեզ կվերադառնա։

ԿԱՐԻճՆԵՐ Այսօր կողմանկի գործերը կխանգարեն ձեր անձնական կյանքին, ինչը ձեզ դժվար թե ուրախացնի, իսկ ձեր սիրելիին՝ առավել եւս։ Ստիպված եք ինչ-որ կերպ ազատ րոպեներ կորզել սիրելիի հետ շփվելու համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Այսօր ձեր սիրելիի մտքում կծագի մի լուսավոր եւ անսպասելի միտք, որը կգրավի եւ ձեզ, եւ նրան։ Սա նշանակում է, որ օրը խոստանում է ձեզ համար լինել հետաքրքիր եւ դրական էմոցիաներով լի։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ Պետք չէ այդքան անհանգստանալ սիրելիի համար եւ երեւակայության մեջ սարսափելի պատկերներ նկարել նրա ներկայի եւ ապագայի վերաբերյալ։ Այո, այս խորհրդին հետեւելը դժվար կլինի, սակայն դա անհրաժեշտ է ձեր եւ ձեր սիրելիի նյարդերը խնայելու համար։

ՋՐՀՈՍՆԵՐ Այսօր ճակատագիրը բարեհաճ կգտնվի ձեր հանդեպ՝ իրականացնելով ձեր ցանկություններից մեկը։ Այդ իսկ պատճառով դուք պետք է մանրակրկիտ կերպ ձեւակերպեք այն, որպեսզի այն ուրախություն պարգեւի ոչ միայն ձեզ, այլեւ ձեր մտերիմներին։

ՁԿՆԵՐ Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ հետ այնքան շատ ժամանակ անցկանել, որքան դուք հարկ եք համարում։ Սա կարող է լուրջ վեճերի պատճառ դառնալ, եթե ձեզանից մեկը զիջումների չգնա։


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 844 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar