Դեղնած եղունգները`թոքերի հիվանդության նշան - 4 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 4 » Դեղնած եղունգները`թոքերի հիվանդության նշան
18:08
Դեղնած եղունգները`թոքերի հիվանդության նշան

Մասնագետերը բազմիցս հորդորել են՝ եղունգի գույնի և կազմի փոփոխությունը լուրջ առողջական խնդրի նշան կարող է լինել. փոփոխություններ նկատելու դեպքում բժշկին դիմելն անհրաժեշտություն է:

Եղունգները կարևոր ''տեղեկատվություն'' կարող են տալ անձի առողջության մասին:
Դեղնած եղունգները հաճախ թոքերի հիվանդության նշան կարող են լինել, կես սպիտակ-կես վարդագույն եղունգները՝ երիկամների հիվանդության, կարմիրը՝ սրտի, գունատ կամ սպիտակ եղունգը՝ սակավարյունության նշան:
Ըստ բժիշկ Օանհ Լորինգի, սովորաբար եղունգն անգույն է, բայց երբ անսովոր գույն է նկատվում, դա կարող է լուրջ խնդրի նշան լինել, օրինակ՝ քաղցկեղի:
Եղունգները շրջապատող մուգ գույնի մաշկը հատուկ է թուխ մարդկանց, սակայն մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի առկայության դեպքում գունային փոփոխություն է նկատվում եղունգի վերնամաշկում: Եթե եղունգն առանձնանում է, դա կարող է պսորիազի նշան լինել:
''Առողջ եղունգներ ունենալու համար դրանք պահեք մաքուր և չոր, խուսափեք եղունգները կամ վերնամաշկը կրծելուց: Խոնավացրեք վերնամաշկն ամեն օր, խուսափեք արհեստական եղունգներ դնելուց'',- ասում են մասնագետները:

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 1137 | Ավելացրեց: barbiegirl | Գնահատական: 3.0/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar