Դարձրեք Ձեր Ֆեյսբուքի պրոֆիլն ավելի գրավիչ և կրեատիվ
Եթե սիրում եք լինել օրիգինալ և տարբերվել բոլորից, ապա այս հնարքը Ձեզ շատ
դուր կգա, քանի որ այն կօգնի Ձեզ փոխարինել Ձեր Ֆեյսբուքի պրոֆիլը գլխավոր
և ետնաշերտի լուսանկարները դարձնելով դրանք ավելի հետաքրքիր: Հիմա ձեզ կներկայացնեմ մի կայք, որի միջոցովել կպատրաստենք նկարները:
1. Այցելեք այս հղումով: 2. Կայքում ներկայացվում է 4 ձևավորման տարբերակ ընտրում էք ձեր ճաշակով և սեղմում վրան (օր՝ Merge Profile & Cover Photo)
3. Կբացվի մի տիրույթ՝ Select a photo to use անունով, որտեղից պետք է ընտրեք այն ամբողջական նկարը, որը բաժանվելու է 2 մասի՝ ետնաշերտ(cover) և պրոֆիլի նկար(profile picture)
4. Ընտրելուց հետո լուսանկարը, սեղմեք UPLOAD կոճակին և հարմարեցրեք լուսանկարը այն չափսին, որը հարմար է Ձեզ և սեղմեք Done:
5. Հետո, երբ ներբեռնվի Ձեր ընտրած լուսանկարը այն հարկավոր կլինի բեռնել համակարգիչ, որպես Cover Photo և Profile Photo, բայց նախքան այդ կայքը մի պայման ունի, ըստ որի պետք է հավանեք իրենց էջը, այսինքն սեղմեք Like կոճակին:
6. Կայքը ավտոմատ կցուցադրի 2 հղում՝ Download your Cover Photo! և Download your Profile Photo!
դա նշանակում է, որ դուք կարող եք բեռնել համակարգիր ետնաշերտը և պրոֆիլի լուսանկարը: Բեռնեք դրանք և ներբեռնեք Ձեր Ֆեյսբուքի էջ: