Դադարեք անել սրանք, որպեսզի փոխեք ձեր կյանքը - 14 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 14 » Դադարեք անել սրանք, որպեսզի փոխեք ձեր կյանքը
18:06
Դադարեք անել սրանք, որպեսզի փոխեք ձեր կյանքը

Կասկածել ինքներդ ձեզ. եթե դուք կարծում եք, որ ինչ-որ մի բանի չեք կարող հասնել, ես ձեզ համար լավ նորություն ունեմ ՝ դուք ճիշտ եք. կասկածը և անինքնավստահությունը ամենաառաջին պատճառներն են, որպեսզի ոչ միայն չհասնեք ձեր նպատակներին, այլ նույնիսկ չփորձեք դեպի դրանք գնալ:

Ինքներդ ձեզ հարցրեք՝ կա՞ աշխարհում ինչ-որ մեկը, որը կարող է հասնել դրան, ինչ որ դուք եք ուզում: Եթե կա,  ուրեմն դուք էլ հաստատ կարող եք:

Պատասխաններ փնտրել. այո, շատ բաներ հասկացման խնդիր ունեն, մինչև մենք կարողանանք փոխել դրանք: Բայց երբեմն մենք փնտրում ենք ոչ ճիշտ հարցերի պատասխաններ և ժամանակ ենք կորցնում, փոխանակ գործի անցնելու: Ինչու՞ այլ մարդկանց մոտ ամեն ինչ լավ է: Ինչու՞ ես այդպես խելացի չեմ, ինչպես նրանք: Ինչու՞ եմ ես այս երկրում ծնվել:

Այս հարցերի պատասխանները չեն կարող փոխել իրավիճակը: Այդ հարցերը թողեք անցյալում և անցեք գործի: Հիշե΄ք` ով ուզում է փոխվել, ճանապարհներ է փնտրում, ով չի ուզում, պատճառներ է փնտրում:

Դանդաղեցնել, ձգձգել գործը. մի՞ թե մշտական հետաձգումը կօգնի արդյունավետ լուծել խնդիրը:

Ձեր նպատակը միշտ ձեր առջև պահեք, հաճախ ինքներդ ձեզ հարց տվեք. «արդյո՞ք ես դա ուզում եմ», և դուք կհաղթահարեք դանդաղեցրած և ձգձգված գործը արագ և հեշտ:

Սեփական սխալների մեջ ուրիշին մեղադրելը. պատասխանատվության ծանրությունը ձեզանից հեռացնելը հեշտ է: «Ես աղքատ եմ, քանի որ կազմակերպությունը սխալ որոշում է ընդունել», «Ես դժբախտ եմ, քանի որ նա ինձ լքել է». մի պահ մտածեք` դա ինչ է ձեզ տալիս, արդյո՞ք այն կօգնի իրավիճակից դուրս գալ, խնդիրը լուծել: Ուրիշներին սեփական անհաջողության մեջ մեղադրելով` ձեզ ավելի շատ անհաջողությունների կմատնեք: Չէ՞ որ դուք չեք կարող ուրիշների վրա ազդել, եթե դուք պատասխանատվությունը ձեզ վրա եք վերցնում. ձեզ անմիջապես հնարավորություն է ընձեռվում գործելու:

Ավելի հեշտ է փոխել ինքներս մեզ, քան փոխել իրավիճակը:

Դատել մյուսներին. իրականում դուք կյանքում ուրիշ բան չունե՞ք անելու: Այդպիսի մարդիկ կյանքում հանդիպողներից ամենահետաքրքիրն են: Նրանք միանգամից կարող էին ասել ինչ-որ մեկի մասին. «Որքան ինչ-որ մեկը հզոր է», «որքան ինչ-որ մեկը ձանձրալի է»: Հիշեք, որ դատելով մյուսներին` դուք ոչ մի բան չեք շահում, հակառակը` կորցնում եք: Իսկ եթե պատրաստվում եք ինչ-որ մեկին դատել, ապա դատեք գործերով և արարքներով, այլ ոչ թե արտաքին տեսքով և մեքենայի մակնիշով:

Շարունակելի…



 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 900 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar