Կանանց զգեստապահարանի անբաժանելի մասնիկ են համարվում ձեռնոցները: Կներկայացնենք ձեզ մի փոքր հատված ձեռնոցների պատմությունից: Քչերը գիտեն, թե երբ, ով և ինչպես է ստեղծել ձեռնոցները, սակայն փաստերը խոսում են այն մասին, որ ձեռնոցները արդեն գոյություն ունեին վիկինգների ժամանակաշրջանում և պաշտպանողական բնույթ էին կրում կռիվների ընթացքում: Մինչդեռ Հին Հռոմում ձեռնոցները ավելի հետաքրքիր դեր ունեին` հռոմեացիները ձեռնոցներով էին ճաշում, որպեսզի նրանց ձեռքերը չկեղտոտվեն: Միջնադարում ձեռնոցներ կրում էին արիստոկրատները: Այդ ժամանակ ձեռնոցները դարձան հարստության և իշխանության խորհրդանիշ: Իսկ կանաց զգեստապահարանի նորաձև աքսեսուար դարձան Անգլիայում ` Ելիզավետա Առաջին թագուհու կառավարման ժամանակաշրջանում: Ժամանակները փոխվել են, սակայն հիմա էլ ձեռնոցները շարունակում են մնալ նորաձև աքսեսուարի դերում: