Ձեր ծննդյան թվով պարզեք Ձեր բնավորությունն ու զուգընկերոջ համատեղելիությունը - 13 Հուլիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 13 » Ձեր ծննդյան թվով պարզեք Ձեր բնավորությունն ու զուգընկերոջ համատեղելիությունը
12:19
Ձեր ծննդյան թվով պարզեք Ձեր բնավորությունն ու զուգընկերոջ համատեղելիությունը

Մենք վաղուց եւ շատ լավ գիտենք մեր համաստեղության նշանը: Թվում է, թե դա բավարար է ապագան տեսնելու հնարավորության համար: Պարզվում է՝ ոչ: Ամեն դեպքում անձնական կյանքի ապագան տեսնելու համար բավարար չէ: Այս հարցում մեծ է  «մետաղե» հորոսկոպի դերը:

Որոշիր քո մետաղը

Ինչպե՞ս որոշել, թե ո՞ր մետաղն է ձեզ բնորոշ ծննդյան պահից եւ ո՞ր մոլորակն է ձեր պահապան հրեշտակի դերում: Կօգնի թվաբանական փոխակերպումների օրենքը: Օրինակ, դուք ծնվել եք 31.07.1995 թվականին: Գումարեք բոլոր թվերը՝ 3+1+0+7+1+9+9+5 եւ հիշեք ստացված երկնիշ թիվը: Այս դեպքում դա 35-ն է:  N1 աղյուսակում պետք է գտնել ձեր թվին համապատասխող մետաղը: Նույն գործողությունը անհրաժեշտ է կատարել ձեր ընտրյալի ծննդյան թվի հետ:  Համատեղելիության աղյուսակի միջոցով կարող եք որոշել, թե որքան ամուր կլինի ձեր կապը:

Աղյուսակ N1


Պղինձ 10 20 30 40 50 60 70 80 90
Արծաթ 11 21 31 41 51 61 71 81 91
Երկաթ 12 22 32 42 52 62 72 82 92
Սնդիկ 13 23

53
73 83
Ցինկ 14 24 34 44 54 64 74 84 94
Արճիճ 15 25 35 45 55 65 75 85 95
Կապար 16 26 36 46 56 66 76 86 96
Պլաստին 17 27 37 47 57 67 77 87 97
Նիկել 18 28 38 48 58 68 78 88 98
Ոսկի 19 29

59
79 89
Կոբալտ

39 49
69

99
Բիսմուտ

33 43
63

93

Այժմ կարդացեք, թե ի՞նչ «մետաղե» երանգներ են գերիշխում Ձեր եւ ձեր ընտրյալի բնավորության մեջ:

Պղինձ

Մոլորակը՝ Վեներա

Մարդ-պղինձը թեթեւ է շփման մեջ, ուրախ բնավորություն ունի, բոլոր առումներով հաճելի անձնավորություն է: Պատահում է, որ ցասման մեջ է ընկնում, բայց դա միշտ կապված է ինչ-որ արտակարգ բանի հետ: Հիշաչար չէ եւ միշտ լավ կարծիք ունի շրջապատողների մասին: Սիրում է հյուրեր ընդունել եւ հյուրասիրել:

Թերությունները՝  ծուլություն, անհրաժեշտ պահերին կռահողության բացակայություն, դիմացինին ըմբռնելու անընդունակություն:

Սիրո առանձնահատկությունները՝ այս մարդը զգայական է, բայց նրան հեշտությամբ սիրահարվող անվանել դժվար է:

Արծաթ

Մոլորակը՝ Լուսին

Կյանքի լուսավոր պահերին «արծաթե» մարդն ունակ է դրսեւորելու ջերմություն, հոգատարություն եւ համընդհանուր սեր: Բայց այդպես հաճախ չի պատահում: Մնացյալ ժամանակ նա «խշորոցույցով» ուսումնասիրում է իրեն շրջապատող մարդկանց՝ հիմանականում դիտարկելով եւ ծաղրելով նրանց թերությունները:

Թերությունները՝ հեշտությամբ է ենթարկվում, ազդեցության ներքո հաճախ է փոխում իր տեսակետը: Եթե փորձեք ձեր կամքը թելադրել նրան կոպտորեն եւ բավականին նկատելի կերպով, նա կվերածվի կատաղի վագրի: Այս մարդուն չի կարելի կանգնեցնել «կամ-կամ» ընտրության առաջ:

Սիրո առանձնահատկությունները՝ համարյա միշտ ընտրում է իրենից տարիքով մեծ զուգընկեր:

Երկաթ

Մոլորակը՝ Մարս

«Երկաթե» մարդը մշտապես որեւէ գործողություն կատարելու պահանջմունք ունի: Նա ամբոխից առանձնանում է ցանկացած գործ 5+ գնահատականով անելու ցանկությամբ: Նա երբեք իրեն չի փոխի ծառայողական սանդուղքով վեր բարձրանալու համար: Ավելի շուտ կնախընտրի ռիսկի գնալ, ինչ-որ նոր բան փորձել կամ իրեն փորձության ենթարկել:

Թերությունները՝ մեծամտություն:

Սիրո առանձնահատկությունները՝ կրքոտ, շռայլ եւ հավատարիմ:

Սնդիկ

Մոլորակը՝ Մերկուրի

Ում ճակատագիրը կապված է այս մետաղի հետ, ունի հումորի զգացում, համոզելու մեծ կարողություն, նրբորեն հասկանում է մարդկային հարաբերությունների դիալետիկան: Սովորաբար շատ ընկերներ ունի կյանքի բոլոր ոլորտներում եւ դրա շնորհիվ էլ հեշտությամբ ստեղծում է փայլուն կարիերա:

Թերությունները՝ չափազանց ինքնավստահություն:

Սիրո առանձնահատկությունները՝ մինչեւ 25 տարեկան հույզերի եւ կրքերի հրաբուխ է: Սովորաբար ամուսնանում է բավականին հասուն տարիքում:

Ցինկ

Մոլորակը՝ Նեպտուն

Այս մարդը ունի փափուկ բնավորություն, չափազանց հուզական է, օժտված է լավ զարգացած ինտուիցիայով: Անհաղթահարելի ձգտում ունի դեպի ամեն տեսակի արկածները:

Թերությունները՝ փոփոխականություն, մշտական գանգատներ իր ճակատագրից:

Սիրո առանձնահատկությունը՝ երիտասարդ տարիքում հաճախ է փոխում զուգընկերներին: Երբեմն «իդեալի» որոնման գործընթացը ձգվում է ողջ կյանքի ընթացքում:

Արճիճ

Մոլորակը՝ Յուպիտեր

Այս մարդն ունի լավատեսության մեծ պաշար եւ չի գնահատում «մշտական բնակչի կյանքը»: Միշտ առաջ գնալու, բարդ իրավիճակներ հաղփահարելու, իր ամրությունը ստոգելու ցանկությունը նրա համար կյանքի նորմա է: նա կարող է գտնել անհրաժեշտ խոսքեր դժվար պահին աջակցելու եւ ոգեւորելու համար դրա կարիքն ունեցողին:

Թերությունները՝ իր կարծիքն ուրիշներին փաթաթելու ցանկություն:

Սիրո առանձնահատկությունները՝ օժտված է մեծ զգայականությամբ, կրքոտ է եւ անհագ սեքսում:

Կապար

Մոլորակը՝ Սատուռն

Կապարի ազդեցությանը ենթարկվող մարդը տարբերվում է բարձր բարոյական որակներով, քաղաքավարությամբ, ճշտապահությամբ, համառությամբ: Սրան զուգհեռ «կապարը» կարով է մշտապես սավառնել ամպերում: Զարմանալի երկակիություն:

Թերությունները՝ թերարժեքության թաքնված բարդույթ, որի պատճառով հաճախ չի կարողանում իրեն բնական ու անբռնազբոս պահել ուրիշների հետ:

Սիրո առանձնահատկությոնները՝ զգայուն եւ սեքսուալ, բայց դրա մասին գիտեն միայն մտերիմ մարդիկ:

Պլատին (Լուսնոսկի)

Մոլորակը՝ Վեներա, Լուսին

«Պլատինն» ունի նրբին շարժուձեւ, քաղաքավարի է: Սիրում է այն վայրերը, որտեղ հավաքվում է նրբաճաշակ հասարակությունը: Ըմբռնող է, օժտված է հումորի զգացումով:

Թերությունները՝ սիրում է վիճել, իրեն ճիշտ է համարում ցանկացած իրավիճակում:

Սիրո առանձնահատկությունները՝ այս տիպի մարդուն հարկավոր է այնպիսի զուգընկեր (ուհի), ում հետ հնարավոր կլինի քննարկել ցանկացած հարց, ով լիովին կնդունի նրա հայացքները:

Նիկել

Մոլորակը՝ Ուրան

Այս մարդը տարբերվում է անսովորությամբ եւ անկանխատեսելիությամբ: Ընդունակ է անսպասելի որոշումների, որոնք հաճախ հանգեցնում են անցանկալի հետեւանքների: բայց նույնիսկ այս դեպքում չի կորցնում իրեն եւ հեշտորեն ամեն ինչ սկսում է զրոյից:

Թերությունները՝ հաճախ «շահագործում է» լավ մարդկանց:

Սիրո առանձնահատկությունը՝ կարիք ունի մտերիմ մարդու, ով կսիրի նրան, կողքին կլինի դժվար պահերին եւ միեւնույն ժամանակ ժատ չի պահանջի փոխադարձը: Այս դեպքում նա կարող է սարեր շուռ տալ:

Ոսկի

Մոլորակը՝ Արեգակ

«Ոսկի» մարդը օժտված է հզոր հմայքով եւ գայթակղելու անսահման ուժով: հաճախ տրամադրության անկումներ է ունենում եւ կարող է պարզապես չխոսել այն մարդու հետ, ով իրեն դուր չի գալիս: Ունի մեծ ստեղծագործական ներուժ եւ նախանձելի գեղարվեստական ճաշակ:

Թերությունները՝ համառություն, մեծամտություն, իրեն միշտ ճիշտ համարելու սովորություն:

Սիրո առանձնահատկությունները՝ ունակ են կրքոտ զգացմունքների, բայց նրանց համար ավելի կարեւոր է սիրված լինելը, քան սիրելը:

Կոպալտ

Մոլորակը՝ Պլուտոն

Այս մետաղը իր տիրոջն օժտում է մեծ բարոյական ուժով, որը համադրվում է հոռետեսկան ուղղվածության հետ: Նրանք սարսափելի են զայրույթի պահին, բայց միշտ շատ հետեւորդներ ու համախոհներ ունեն:
Գործնական կյանքում «կոբալտե» մարդկանց համար նախընտրելի է քաղաքագետ կամ մենեջերի կարիերան:

Թերությունները՝ հաճախ ապրում է մենության մեջ եւ չի փորձում հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ:

Սիրո առանձնահատկությունները՝ այս մարդը սիրո մեծ պահանջմունք ունի: Օժտված է ցնցող սեքսուալությամբ: Բայց երջանիկ ընտանեկան կյանքը հազվադեպ երեւույթ է Պլատոնի հովանավորյալների համար:

Բիսմուտ

Մոլորակը՝ Մերկուրի

Այս մարդը շփվող է, ուրախ, ընդունակ է գնահատելու իրեն շրջապատող աշխարհի գեղեցկությունն ու ներդաշնակությունը: Նա կարող է պատվով դուրս գալ ցանկացած, նույնիսկ ամենատհաճ իրավիճակներից: Միշտ լավ որսում է, թե քամին ո՞ր կողմից է փչում, ունի մրցակցի գործողությունները կանխագուշակելու կարողություն: Կարողանում է  իրեն լավ ներկայացնել եւ տպավորություն գործել:

Թերությունները՝ անվճռականություն, որը ջանասիրաբար թաքցնում է:

Սիրո առանձնահատկությունները՝ նույնիսկ ամենակոշտ սրտերը հալվում են նրա քնքշությունից:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ


1.
Պղինձ
2. Արծաթ 3. Երկաթ 4. Սնդիկ 5. Ցինկ 6. Արճիճ 7. Կապար 8. Պլաստին 9. Նիկել 10. Ոսկի 11. Կոբալտ 12. Բիսմուտ
1.Պղինձ 3 4 3 4 1 1 3 4 3 5 2 2
2. Արծաթ 4 4 1 5 2 2 3 5 4 3 1 3
3. Երկաթ 3 1 3 2 4 5 3 1 2 5 4 5
4. Սնդիկ 4 5 2 3 4 1 3 2 5 2 4 5
5. Ցինկ 1 2 4 4 3 5 5 3 2 4 1 5
6. Արճիճ 1 2 5 1 5 4 3 1 2 4 5 3
7. Կապար 3 3 3 3 5 3 2 4 5 2 5 2
8.Պլաստին 4 5 1 2 3 1 4 3 5 1 4 2
9. Նիկել 3 4 2 5 2 2 5 5 4 2 3 2
10. Ոսկի 5 3 5 2 4 4 2 1 2 1 4 3
11. Կոբալտ 2 1 4 4 1 5 5 4 3 4 1 2
12.Բիսմուտ 2 3 5 5 5 3 2 2 2 3 2 1

Ողղահայաց սյունակում գտեք ձեր մետաղը, հորիզոնականում՝ ընտրյալի մետաղը: Հատման կետում հայտնված թիվը ցույց կտա, թե որքան կենսունակ են ձեր հարաբերությունները:

1-     Դուք վատ եք հասկանում միմյանց, քանի որ պատկանում եք տարբեր աշխարհների: Բայց դա ձեզ չի խանգարի ընտանիք ստեղծել փոխադարձ հարգանքի հիման վրա:

2- Ձեր հարաբերություններում կլինեն բարդություններ, ինչպես, օրինակ, երկու բռնցքամարտիկների մոտ, ովքեր հարմարվում են մրցակցի մարտավարությանը:

3-     Դուք շատ լավ կարող եք ընդհանուր լեզու գտնել, եթե ժամանակ առ ժամանակ չվիճեք:

4-     Միմյանց համար եք ստեղծված

5-     Ձեր հարաբերությունների խորությանը միայն կարելի է նախանձել:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1426 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.6/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar