“Ծիծաղաշարժ մարդուկներ” դեկորացիա Զատիկի համար - 30 Մարտի 2017 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 30 » “Ծիծաղաշարժ մարդուկներ” դեկորացիա Զատիկի համար
10:47
“Ծիծաղաշարժ մարդուկներ” դեկորացիա Զատիկի համար

Ցանկանու՞մ եք օրիգինալ կերպով կատարել Զատիկի սեղանի ձևավորումը, բայց չգիտեք ինչպե՞ս: Cooks.am-ն առաջարկում է այսպիսի օրիգինալ և ծիծաղաշարժ դեկորացիա Զատիկի համար , որը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝

• Ձվի կեղև
• Բամբակ
• Սերմեր (կարող եք օգտագործել ցանկացած խոտի սերմ)
• Ջուր
• Ձվի տակդիր

Այս գեղեցիկ դեկորացիայի պատրաստումը բավականին հեշտ է և արագ: Առաջին հերթին հարկավոր է նախապատրաստել ձվի կեղևները, որոնք ծառայելու են մեզ որպես ծաղկամաններ  Դրա համար անհրաժեշտ է զգուշությամբ կոտրել թարմ ձվի կեղևի վերևի մասը, դատարկել նրա պարունակությունը, այնուհետև ախտահանել եռացող ջրի մեջ և լավ չորացնել:

Դրանից հետո ձվի կեղևների մեջ պետք է թաց բամբակ տեղադրել, լցնել ցանկացած սերմ, ապա մի փոքր ջուր ցոլել սերմերի վրա:

Խոտերի աճելու ընթացքում հարկավոր է ջրել սերմերը, որպեսզի բամբակը միշտ թաց լինի:5-7 օրում արդեն իսկ խոտերը կաճեն, որոնք կարող եք կտրել, «վարսահարդարել» կամ զարդարել Ձեր ցանկացած ձևով:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1101 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar